Արցախում հայտնաբերվել են 1000-ավոր նոր հուշարձաններ, միայն Քաշաթաղի շրջանում 40 ամրոց. Տեսանյութ
![Արցախում հայտնաբերվել են 1000-ավոր նոր հուշարձաններ, միայն Քաշաթաղի շրջանում 40 ամրոց. Տեսանյութ Արցախում հայտնաբերվել են 1000-ավոր նոր հուշարձաններ, միայն Քաշաթաղի շրջանում 40 ամրոց. Տեսանյութ](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-05/medium/1527706395_qashatax.jpg)
Բանախոսները նշեցին, որ Քաշաթաղի շրջանում ամրոցներ են հայտնաբերել, որոնք բացահայտվել են «Google earth» համակարգի տիեզերական լուսանկարներով:
Պեղումները սկսել են 2013 թվականից և 2017թ. ի թիվս այլ շինությունների՝ հայտնաբերել են մի հուշարձան, որը Զիկուրատ են անվանում, սա նշանակում է սարի կատար: Այն տաճար է՝ սարի գլխին: Ներքևից բարձրանում է աստիճանավանդակ 70 մետր երկարությամբ: Բացարձակ բարձրությունը 50 մետր է: 2 մետր լայնությամբ մուտք ունի: Աստիճանավանդակներն, ի դեպ, քարաշեն են, ինչը նշանակում է, որ սա պետական մակարդակի կազմակերպվածության արտացոլում է:
Գագիկ Սարգսյանը նշեց, որ վերջին տարիներին Արցախում, երբ սկսվել է հուշարձանների հաշվառման գործընթացը, հայտնաբերվեցին 1000-ավոր նոր հուշարձաններ, որոնց մասին երբեք տեղեկություն չեն ունեցել. «Միայն Քաշաթաղի շրջանում 40 ամրոց է հայտնաբերվել: Սա մտնում է պատմական Սյունիքի կազմում: Կան ամրոցներ, որոնք թվագրվում են Ք.ա 3-րդ հազարամյակից մինչև 18-րդ դար: Այս ամենը կարող ենք աշխարհին ցույց տալ ու ասել՝ Տեսե՛ք, թե Արցախում ինչպիսի՞ մշակութային շերտ կա»,-նշեց հնագետը:
Բակուր Կարապետյանն էլ նշեց, որ պեղումների մասին ֆիլմ է նկարահանել, որ ցուցադրվեց ասուլիսի ժամանակ: Նա ցավով նշեց, որ բայց պեղումները դադարեցվել են՝ ֆինանսական խնդիրների պատճառով: