Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

31 մայիս 2018 10:18

«Ժողովուրդ».Վենդետան բացառած Փաշինյանը կընդունի՞ խաղի նոր կանոնները՝ գիծ քաշել անցյալի ու ներկայի միջեւ եւ ամեն ինչ սկսել զրոյից

«Ժողովուրդ».Վենդետան բացառած Փաշինյանը կընդունի՞ խաղի նոր կանոնները՝ գիծ քաշել անցյալի ու ներկայի միջեւ  եւ ամեն ինչ սկսել զրոյից «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սկսել է բացահայտել այնպիսի սխեմաներ, որոնք, ըստ ԱԱԾ-ի, գործել են նախորդ իշխանությունների իմացությամբ: Եվ ստացվում է, որ այս բացահայտումների մեղավորը ոչ այնքան գործարարներն են, որոնք գործել են թելադրված խաղի կանոններով, այլեւ հենց բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք հորդորել են բիզնեսմեններին օգտվել օրենսդրական սողանցքներից: Եվ հիմա, օրինակ, «Երեւան սիթի» սուպերմարկետների 461 աշխատակցի ԱԱԾ տանելով` իրապես հարցը չի լուծվելու: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պետական կառավարման ոլորտի մասնագետներից շատերը պնդում են, որ շատ ավելի ճիշտ կլիներ, եթե նոր կառավարությունը սահմաներ խաղի նոր կանոններ, գիծ քաշեր անցյալի ու ներկայի միջեւ՝ ամեն ինչ սկսելով զրոյից: Ի վերջո, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուզածը ոչ թե անցյալը փորփրելն է կամ վենդետաներ անելը (ինչը բացառել է բազմիցս), այլ ամենքին օրենքի դաշտ բերելը: Իսկ հասարակ աշխատակիցներին ԱԱԾ տանելը, ձերբակալությունները լուրջ մտահոգություններ են առաջացրել բիզնեսմենների շրջանակում: Մանավանդ, մեծ թվով, ըստ պաշտոնական տեղեկության, 11 խոշոր ընկերություններ են այդպիսի վիճակում: Եւ ուրեմն ինչ, հանրապետության կեսը պետք է ճաշակի ԱԱԾ-ում լինելու «համը»:
Ավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր