Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում          Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»       Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների    

31 մայիս 2018 15:15

Զենքի խայտառակ անօրինական վաճառք նախկին ԱԳ նախարարի թողտվությամբ. ԵՀՄՖ

Զենքի խայտառակ անօրինական վաճառք նախկին ԱԳ նախարարի թողտվությամբ. ԵՀՄՖԵՀՄՖ նախագահությունը անցյալ տարվա սեպտեմբեր ամսին տեղեկացրեց Հայաստանի իշխանություններին, որ գաղտնի և խաբեբայության մեծ տարր պարունակող գործարք է կատարվել Չեխիայի և Ադրբեջանի միջև: Խոսքը հսկայական քանակությամբ շարժական հրթիռանետների և հրանոթների անօրինական վաճառքի մասին էր: Տատրա ավտոմեքենաների բազայի վրա տեղադրված հռթիռանետների և հրանոթների «Դանա» ինքնագնաց հրետանային համակարգը և RM-70 Vampire համազարկային կրակի ռեակտիվ համակարգը նախատեսված է լեռնային պայմաններում պատերազմ վարելու համար:


Ադրբեջանի հետ պայմանագիրը կնքել է «Czechoslovak Group» չեխական ընկերությունը, որը պատկանում է միջազգային արկածախնդիր և զենքի անօրինական առևտրով զբաղվող Յարոսլավ Ստռնադին: «Դանա»  համակարգը հավաքվում է Սլովակիայում «MSM Group»-ի գործարաններում: Գործարքը թաքցնելու նպատակով ռազմական տեխնիկան ինքնաթիռներով տեղափոխվում է Իսրայել, իսկ այնուհետև՝ Բաքու: Տեղափոխությունը կատարվում է Ալիևների ընտանիքին պատկանող Silk Way Airlines ավիաընկերության ԻԼ-76 ՏԴ ինքնաթիռների միջոցով: Խաբեության հիմքում ընկած է այն, որ Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի ստորագրությամբ տրված է կեղծ վերջնական օգտագործողի (end user) տեղեկանք, ըստ որի ռազմական տեխնիկան, իբրև թե, արտահանվում է Իսրայել: Այս տեխնիկան նախատեսված է Հայաստանի դեմ պատերազմի համար:
Նշենք, որ այս կեղծ գործարքի բոլոր մասնակիցները մեծ վախ ունեին, որ Հայաստանի ԱԳ նախարարությունը աղմուկ կբարձրացնի, հետամուտ կլինի և կկանխի գործարքը: Սակայն ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդուարդ Նալբանդյանը ժամանակին չի արձագանքել, իսկ Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը չի ցուցաբերել անհրաժեշտ արհեստավարժություն, բացարձակապես հետամուտ չի եղել կատարված գործարքին և այս ստոր գործարքը տեղի է ունեցել նրանց լուռ համաձայնությամբ: Մենք բազմիցս անդրադարձել ենք այսպես կոչված դեսպանի առևտրական գործունեությանը և նշել, որ նա ծառայում է ՀՀԿ պատգամավորների ու վարչակազմի ներկայացուցիչների ֆինանսների տեղավորմանը և առևտրական գործարքների իրականացմանը Չեխիայում, սակայն երբևիցե չենք ստացել որևէ արձագանք այն ժամանակվա ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանից և նախագահ Սերժ Սարգսյանից: Նշել ենք նաև, որ ԱԳՆ մի շարք դեսպաններ զբաղված են հայկական համայնքների դեմ պայքարով և համայնքները քայքայելով: Այս հարցը նույնպես չի հետաքրքրել նախկին նախարար Նալբադյանին և նախագահ Սարգսյանին: Արդյունքում Ադրբեջանը բացառիկ կարևորության և իր որակներով նմանը չունեցող հսկայական քանակությամբ զենք է ստացել Չեխիայից:


Համոզված ենք, որ մեր այս հայտարարությունը հիմք կհանդիսանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նորանշանակ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի համար՝ օր առաջ կասեցնելու երկրի դեմ աշխատող ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի գործունեությունը և թեկուզ շատ ուշացած, բայց կոնկրետ քայլեր կձեռնարկվեն զենքի վերջին խմբաքանակը Ադրբեջան զարտուղի ճանապարհներով հասցնելու գործընթացը կասեցնելու համար:
ԵՀՄՖ նախագահություն
ԵՀՄՖ նախագահ՝ դոկտոր Աշոտ Գրիգորյան
31.05.2018թ.
 
Բրատիսլավա


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր