Տրանսպորտի ուղեվճարի թղթային մեկերթ տարբերակը դուրս կգա շրջանառությունից          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 4-ի համար       Հուլիսի 4-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

31 մայիս 2018 16:20

Մասիսի քաղաքապետարանը ստորագրահավաք է կազմակերպել

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին եւ փոխքաղաքապետին ձերբակալելու համար որեւէ իրավական հիմք չկա։ Այս մասին ասված է Մասիսի քաղաքապետարանի Facebook-ի էջում։
Հայտարարությունում ասվում է.

«Սիրելի՛ մասիսցիներ, հարգելի՛ հարակից գյուղերի բնակիչներ,

Այսօր առավոտյան մամուլով տեղեկացանք, որ անօրինական,առանց որեւէ իրավական հիմքի ձերբակալել են Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին եւ փոխքաղաքապետին:

Վստահեցնում ենք Ձեզ, որ ձերբակալության որեւէ իրավական հիմք չկա, նրանք երբեւէ չեն թաքնվել իրավապահ մարմիններից, չեն փորձել փախչել Հայաստանի Հանրապետությունից եւ զբաղված են եղել աշխատանքային պարտականությունների բարեխիղճ կատարմամբ:

Դիմում ենք Մասիս քաղաքի եւ հարակից համայնքների բոլոր բնակիչներին, ովքեր նկատել եւ գնահատել են քաղաքապետի բարեխիղճ եւ սրտացավ աշխատանքը, այսօր ժամը 14-00-ից մինչեւ 14-30-ը հավաքվել Մասիսի քաղաքապետարանի դիմաց՝ ի պաշտպանություն քաղաքապետի եւ փոխքաղաքապետի միջոցառումներ կազմակերպելու նպատակով»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր