Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, բայց այսօր իրենց հարազատները, հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում          Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել       Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է    

31 մայիս 2018 20:30

Կոնգրեսականը քննադատել է Ալիևի ռեպրեսիվ քաղաքականությանը՝ օրինակ բերելով Հայաստանում ծաղկող ժողովրդավարությունը

ԱՄՆ կոնգրեսականը The Hill պարբերականում հրապարակած հոդվածում խիստ քննադատել է Ադրբեջանի իշխանություններին՝ նշելով, որ Ալիևի ռեպրեսիվ քաղաքականության պատճառով ադրբեջանական հասարակությունը բնակվում է անազատ հասարակական միջավայրում և որպես ժողովրդավարության օրինակ բերել Հայաստանին: Այս մասին հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:
«Ադրբեջանական հասարակությունը նախագահի ռեպրեսիվ քաղաքականության պատճառով չի կարողանում ապրել ազատ հասարակական միջավայրում»,-նշվում է կոնգրեսականի հոդվածում:
Նա նշում է, որ Իլհամ Ալիևը, 2003-ին հորից ժառանգելով իշխանությունը, հետևողական կերպով երկրի հաստատություններն ամբողջականությամբ վերցրել է իր վերահսկողության ներքո:
«Երկրի քաղաքական ընդդիմությանը ջախջախելու համար Ադրբեջանում կիրառվում է հետևողական հետապնդումների և ձերբակալությունների գործելաոճը»,-գրված է հոդվածում:
Անդրադառնալով Ադրբեջանում քաղաքական մոտիվներով կատարված ձերբակալություններին՝ կոնգրեսականը նշել է, որ այդ երկրում ավելի քան 140 «խղճի բանտարկյալ» կա:
«2017-ի սեպտեմբերին ներկայացուցիչների պալատին իմ կողմից ներկայացված օրինագծում ես Թրամփի վարչակազմին կոչ եմ արել Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերություններում հետևողականություն ցուցաբերել մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված անհանգստությունների նկատմամբ»,-նշված է կոնգրեսականի հոդվածում:
Կոնգրեսականը նշում է նաև, որ ներկայացուցիչների պալատ ներկայացրած բանաձևում ինքը կոչ է արել սառեցնել մարդու իրավունքները ոտնահարող ադրբեջանցի գործիչների հաշիվները և արգելել նրանց ճանապարհորդությունն ԱՄՆ-ում:
Սմիթը գրում է, որ Ադրբեջանը ԱՄՆ-ի հետ անվտանգության հարցերով գործընկեր ներկայանալով, փորձում է ետին պլան մղել մադու իրավունքների շուրջ եղած մտահոգությունները:
«Ադրբեջանը, որը չի հարգում սեփական ժողովրդի հիմնարար իրավունքներն ու արժանապատվությունը, երկարաժամկետ հեռանկարում վերածվում է անվտանգության խնդրի»,-Նշել է Սմիթը:
Օրինակ բերելով Ադրբեջանի հարևաններ Հայաստանում և Վրաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները՝ Սմիթն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել կանգնել ժողովրդավարական իրավունքներ պահանջող իր քաղաքացու կողքին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր