Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

01 հուն 2018 16:35

Ոլորտի 2 հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ ներքո. Փաշինյանը պայմաններ դրեց

Էներգետիկ ոլորտի 2 հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ սեփականության ներքո: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը» պետական պահելու որոշման հետ:
«Մենք պետք է առաջիկայում շատ արագ առաջիկայում որոշում կայացնենք ԲԷՑ-երի կառավարման մեթոդի մասին: Այս փուլում պետք է վերջնական հայտարարություններ չանենք ընկերության կարգավիճակի մասին: Մենք կարող ենք որոշել, թե դա պետական կառավարմա՞ն է մնում, թե՞ հանձնվում է մասնավոր կառավարման», - ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ պետք է բացառել, որ մասնվորեցման կամ կառավարման գործընթացում ներգրավված լինի իշխանության հետ առնչություն ունեցող որեւէ անհատ կամ ընկերություն» «Բացառենք, որ որեւէ օֆշորային ընկերություն կարող է ներգրավված լինել: Բաց, թափանցիկ մրցույթում պետք է այդ ամենն արվի: երկու պայման կա, օֆշոր չի լինելու եւ իշխանության հետ կապ ունեցող որեւէ մարդ չի լինելու դրա կառավարողը:
Իսկ թե ընկերությունը պետական է լինելու, թե մասնավոր, դա առանձին քննարկամն հարց է, որովհետեւ այնտեղ կա ներդրումների խնդիր, սիկ այսօր մեր պետությունը որոշակի վարկային սահմանափակումներ ունի պետական պարտքի սահմանային վիճակի հետ կապված»,-հայտարարեց Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր