Վրացիների հետ ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ջավախքի հայկական դպրոցների արդեն կնճռոտ դարձած հարցերի շուրջ
Մայիսի 30-31-ին, ՀՀ վարչապետի Վրաստան կատարած պաշտոնական
այցի շրջանակներում, պատվիրակության կազմում էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար
Արայիկ Հարությունյանը:
Hayacq.com-ը, նախարարից փորձեց տեղեկատվություն ստանալ,
վրացական կողմի հետ քննարկվել է արդյո՞ք Ջավախքի հայկական դպրոցների ուսումնական ծրագրերի,
մայրենի լեզվի, պատմության և այլ` արդեն կնճռոտ դարձած հարցերը:
Արայիկ Հարությունյաը մեզ հետ զրույցում նշեց, որ հանդիպել
է Վրաստանի կրթության և գիտության փոխնախարարի հետ:
-Այո, եղել է նման քննարկում: Մենք լեզվի և գրականության
դասագրքերի հետ կապված, պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որպեսզի միասին մշակենք
նոր մեթոդներին համապատասխան դասագրքեր, մնացած հարցերով քննարկումներ կունենանք: Մթնոլորտը
շատ լավն էր: Հայ-վրացական հարաբերություններում` մենք պետք է առավելագույնս անենք,
որ բոլոր ոլորտներում, նաև կրթական ոլորտում, այս երկկողմ լավ մթնոլորտն օգտագործելով
հասնենք այս հարցում լուծումների:
Սա շատ երկար տևած և բարդ խնդիր է, գուցե կարճ ժամանակում չլուծվի, բայց մենք
ունենք կամք և հաստատակաություն լուծումների հասնելու համար:
-Վրաստան՝ հատկապես Ջավախք, հայկական գրականության մուտքը տարիներ շարունակ սահմանում մեծ բարդություների է հանդիպում՝ հաճախ կոպտորեն արգելվում:
Անդրադարձե՞լ եք այս խնդրին:
-Անդրադարձել ենք: Վրացական կողմի հետ պայմանավորվել ենք, որ նաև այս հարցը քննարկենք: Մենք չէինք կարող
մեկ օրվա ընթացքում ամբողջ սպեկտորին անդրադառնալ, բայց ակնհայտ է, որ կա մեծ պոտենցիալ
կրթական ոլորտում համագործակցելու, որը չի օգտագործվում: