Սամվել Ալեքսանյանն իրագործում է սպառնալիքը

Այսօր ավելի վաղ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը անդրադարձել էր սպասվող թանկացմանը և ասել.
«Խնդիրը շատ պարզ ու հասարակ է, եթե մենք ասում ենք, որ տնտեսվարողները պետք է գործեն բացառապես օրենքի շրջանակում, նշանակում է, որ գյուղմթերքները և մսամթերքները պետք է վճարեն իր հարկերն ամբողջ ծավալով, եթե ԱԱՀ-ի դաշտում է աշխատում սուպերմարկետը: Եթե այդ հարկերի վճարման շրջանակում 50-60 տոկոս գնագոյացման աճ կլինի, շուկայական հարաբերություններ են, դա կնշանակի, որ կողքի փոքր խանութներն ավելի շատ մրցունակ կլինեն»: