Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

02 հուն 2018 14:50

ՌԴ ԱԳՆ-ն խմբագրել է Կոժինի՝ Արցախի մասին Փաշինյանի խոսքերը քննադատող պատասխանը.ստացվում է, որ նա ոչ թե քննադատում է Փաշինյանի դիրքորշումը, այ...

ՌԴ ԱԳՆ-ն խմբագրել է նախարարության տեղեկատվության դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Կոժինի՝ ճեպազրույցի ընթացքում ադրբեջանցի լրագրողի հարցին տված պատասխանը, որտեղ նա քննադատել էր Նիկոլ Փաշինյանիհայտարարությունը Ստեփանակերտի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին միանալու անհրաժեշտության մասին:

Լրագրողը մասնավորապես հարցրել է. «Իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ ԼՂ հակամարտության բանակցություններն անհնար են առանց «Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված ոչ օրինական ռեժիմի» մասնակցության: Որքանո՞վ են նման հայտարարությունները դժվարացնում կարգավորումն ու խանգարում կողմերին ընդհանուր լեզուն գտնել»:

Կոժինն ի պատասխան ասել է. «Ընդհանրապես, (вообще) բարձրագոչ հայտարարությունները, որոնք չեն տեղավորվում, այսպես ասած, ԵԱՀԿ սահմանված ռելսերի մեջ, երևի, ապակառուցողական են»:

Մինչդեռ արտգործնախարարության ճեպազրույցի սղագրության տեքստի մեջ вообще (ընդհանրապես) բառը փոխարինվել է ваши (Ձեր) բառով, ինչն էակպես փոխում է ռուսաստանցի պաշտոնյայի պատասխանի իմաստը: Ստացվում է, որ նա ոչ թե քննադատում է Փաշինյանի դիրքորշումը, այլ դիմում է ադրբեջանցի լրագրողին՝ սադրիչ հարցի համար:

Մայիսի 9-ին Ստեփանակերտում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի նախագահի հետ ինքը պատրաստ է բանակցել, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բակո Սահականի։ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունների ձևաչափը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում Արցախը, ինչն էլ պատճառներից մեկն է, որ բանակցությունները սպասվող արդյունքը չեն տալիս։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր