Տեսանյութ.Այս պայքարի հաղթանակով կազատագրվենք բոլորս, սպասում ենք ձեզ Հայաստանում․ Բագրատ Սրբազանի կոչը սփյուռքահայերին          Մայիսի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ԽՍՀՄ տարիներին Մոսկվայի կողմից վերահսկվող բոլոր երկրները վախենում են հաղթանակից հետո ռուսական գերիշխանության վերադարձից, այդ թվում և Հայաստանը    

04 հուն 2018 11:49

Նախկին մարմնավաճառն Էլիզաբեթ 2-րդի կողմից արժանացել է Տիկնոջ կոչման

Նախկին մարմնավաճառն Էլիզաբեթ 2-րդի կողմից արժանացել է Տիկնոջ կոչմանՆոր Զելանդիայի բնակչուհի Քեթրին Հիլին, որը ժամանակին մարմնավաճառ է աշխատել Վելինգտոնի հասարակաց տներից մեկում, Տիկնոջ կոչման է արժանացել Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի կողմից՝ սեքս ոլորտի աշխատողների իրավունքների պաշտպանության բնագավառում մատուցած ծառայությունների համար:
Ինչպես նշում է The Guardian-ը, կինն արդեն տևական ժամանակ չի զբաղվում մարմնավաճառությամբ: Փոխարենը՝ նա հիմնել է կազմակերպություն, որը պաշտպանում է սեքս ոլորտի աշխատակիցների իրավունքները: Բացի այդ, կինը համագործակցել է նորզելանդացի խորհրդարանականների հետ ու մշակել օրինագիծ, որն ապաքրեականացնում է այդ աշխատանքն ու պաշտպանում կանանց իրավունքները:
«Պարզապես անհավատալի է: Այժմ մենք կարող ենք հավասարի պես մի սեղանի շուրջ նստել իրավապահների հետ ու քննարկել՝ ինչպես կարելի է ավելի անվտանգ դարձնել սեքս ոլորտի աշխատակիցների գործունեությունն ու թույլ տալ կանանց ահազանգել սեռական բռնության կիրառման դեպքում»,-նշել է Հիլին:
 Ինչ վերաբերում է թագուհու կողմից «Մատուցած ծառայությունների համար» շքանշանի արժանանալուն, ապա Հիլին նշել է, որ չէր էլ կարող երազել այդ մասին:
Կնոջ խոսքով՝ ինքը ցանկանում է, որ սեքս ոլորտի աշխատողներն ընկալվեն որպես հասարակության նորմալ անդամ ու պատշաճ վերաբերմունքի արժանանան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր