Այլևս պաշտոնապես ընտրակեղծարարներ, կրկնաընտրություն պետք է լինի          Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար թեժ մարտեր են ընթանում․ «Հրապարակ»       Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները․ «Հրապարակ»    

04 հուն 2018 18:30

Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է հակապատժամիջոցների մասին օրենքը, համապատասխան փաստաթուղթը հունիսի 4-ին հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ռեսուրսում։

Փաստաթղթի համաձայն՝ ՌԴ-ի նախագահը կարող է արգելք դնել միջազգային համագործակցության վրա կամ դադարեցնել այն ոչ բարեկամական արտասահմանյան պետությունների, ինչպես նաեւ այն կազմակերպությունների հետ, որոնք «ուղղակիորեն կամ անուղղակիորեն» գտնվում են ոչ բարեկամական արտասահմանյան պետությունների իրավասության ներքո:

Օրենքի գործողությունը չի տարածվում կենսականորեն կարեւոր դեղորայքի վրա, որոնց նմանակները չեն արտադրվում ՌԴ-ում, ինչպես նաեւ այն ապրանքների վրա, որոնք քաղաքացիները ներկրում են անձնական օգտագործման համար:

Օրենքի համաձայն՝ հակապատժամիջոցների տակ կարող է հայտնվել Ռուսաստանի ընկերություն՝ արտասահմանյան մասնակցության ցանկացած բաժնով, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր