Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

05 հուն 2018 10:00

Նիկոլ Փաշինյանի կոչը.Ըստ էության ցույցն իր նպատակին հասել է, եւ այժմ գնդակը Արցախի իշխանությունների դաշտում է.տեսանյութ

Նիկոլ Փաշինյանի կոչը.Ըստ էության ցույցն իր նպատակին հասել է, եւ այժմ գնդակը Արցախի իշխանությունների դաշտում է.տեսանյութՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել Արցախի ցուցարարներին դադարեցնել բողոքի ակցիաները եւ հնարավորություն տալ Արցախի իշխանություններին իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այդ մասին վարչապետը նշել է իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում։


«Որեւէ կասկած չկա, որ ուժային կառույցների ներկայացուցիչների պահվածքը մտահոգիչ է։ Այս իրավիճակը պետք է կոնկրետ լուծումներ ստանա եւ շատ կոնկրետ հետեւությունների բերի»,- ասել է Փաշինյանը՝ նշել, որ ուշի ուշով հետեւում է Արցախի իրադարձություններին, կապի մեջ է եղել Բակո Սահակյանի հետ։
Վարչապետը նշել է, թե Արցախի իշխանությունների եւ ցուցարարների միջեւ կոնկրետ այմանավորվածություններ են ձեռքբերվել։ «Հիմա եկել է մի փուլ, որ ցուցարարները Արցախի նախագահին հնարավորություն տան՝ այդ պայմանավորվածություններն իրականացվեն։ Դրանք պետք է իրագործվեն հանդարտ, ոչ նյարդային պայմաններում, իսկ այժմ ցույցերը խոչընդոտում են։
Ցույցն արվում է, որ հասնեն կոնկրետ պայմանավորվածությունների։ Հիմա կան արդյունքները։


Ըստ էության ցույցը իր նպատակին հասել է, եւ այժմ գնդակը Արցախի իշխանությունների դաշտում է»,- ասել է Փաշինյանն ու հավելել. «Ճիշտ կլինի, որ հարգելի ցուցարարները գնդակը թողնեն Արցախի իշխանությունների դաշտում, եւ եթե այդ իրավիճակը չհանգուցալուշվի ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակներում, նորից կարող են գնդակը ետ բերել իրենց դաշտ, եթե պատկերավոր արտահայտվեմ։ Չեմ ուզում որեւէ գնահատականներ տալ կատարվածին, այս պարագայում առավել կարեւոր է, որ իրավիճակը հանգուցալուծվի ոչ թե կոնֆլիկտի համաձայնության մթնոլորտում»։
Ըստ Փաշինյանի, համաձայնությունը կայացել է երկար, եղբայրական քննարկումների արդյունքում, եւ այս հարցում էլ պետք է ցույց տանք հարցերը սիրո եւ համերաշխությունը լուծելու պատրաստակամությունը։ «Իմ եղբայրական հորդորը՝ ուղղակի Ստեփանակերտում բողոքի գործողությունը դադարեցվի, կամ առնվազն կասեցվի, որ Արցախի իշխանությունները կարողանան ի կատար ածեն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել ցուցարարների հետ։ Համոզված եմ, որ այս իրավիճակը կհանգուցալուծվի համաձայնության մթնոլորտում, եւ Արցախի ժողովուրդն ու պետությունը դուրս կգան ավելի ուժեղացած»,- նշել է Փաշինյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր