Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է հարձակում ու բռնություն հրահրելու փորձը, որը բացահայտ միջամտություն է Հայոց Եկեղեցու կյանքին և նրա ինքնակառավարմանը          ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով. տույժ տուգանքներ չեն հաշվարկվելու       «Զանգեզուրի միջանցքը» շահեկան է ոչ միայն Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի, այլև տարածաշրջանի այլ երկրների համար    

05 հուն 2018 11:00

«Ժամանակ». «Յուղոտ կտորից» չեն հրաժարվում. ովքեր են առողջապահության համակարգի կոռումպացվածները

«Ժամանակ». «Յուղոտ կտորից» չեն հրաժարվում. ովքեր են առողջապահության համակարգի կոռումպացվածները«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Առողջապահության համակարգում շարունակում են պաշտոնավարել անձինք, ովքեր տարիներ շարունակ ասոցացվել են կոռուպցիայի հետ և պետական տարբեր ծրագրերի միջոցով միլիոնատերեր են դարձել։ Հեռանալ չի պատրաստվում ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանը։ Իր «յուղոտ» պաշտոնին չի ցանկանում հրաժեշտ տալ նաև ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանի եղբայրը՝ ԱՆ լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանը, որին հեռացնելու ցանկություն կար դեռևս նախկին նախարար Լևոն Ալթունյանի ժամանակվանից, սակայն ապարդյուն։ Կարեն Կոստանյանը շատ խոր արմատներ է գցել համակարգում։ Հեռանալ չի պատրաստվում և իր հեռացումը պահանջող նախարարի պահանջի շուրջ մեծ աղմուկ է բարձրացրել ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Միհրան Սևումյանը։ Որոշ տեղեկություններով՝ տարեկան 560 միլիոնից ավելի գումար է շրջանառվում այդ ՊՈԱԿ-ում, սակայն այդ գումարի բաշխումը իրականացվում է անհասկանալի մեխանիզմներով և անարդյունավետ։
Ավելի մանրամասն՝ թերթի ասօրվա համարում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր