Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

05 հուն 2018 14:18

Եթե մենք շատ չստիպենք, չստիպենք, որ գնան, 54 հոգի կմնան.հիվանդագին ու ցավագին չենք տանում

Եթե մենք շատ չստիպենք, չստիպենք, որ գնան, 54 հոգի կմնան.հիվանդագին ու ցավագին չենք տանումՑանկացած քաղաքական ուժ պետք է պատրաստ լինի և՛ իշխանություն, և՛ ընդդիմություն լինելու: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով նրան, որ արդեն թվով 4-րդ պատգամավորն է լքում ՀՀԿ խմբակցությունը, փոխանցում է News.am-ը: 
Նա նշել է, որ ամբողջ աշխարհում չկա այնպիսի երևույթ, երբ ընդդիմությունը խորհրդարանում ունենա իշխանություն. «Սա խոսում է ՀՀԿ միասնականության մասին, որը մենք նորմալ ենք համարում: Մենք ենք հորդորել, որ նրանք, որոնք ձեր ձևակերպմամբ բիզնեսի մարդիկ են, եթե կլինեն խանգարող հանգամանքներ, իրենք ազատ են, մենք որևէ մեկից կառչած չենք, կարող են գնալ: Մերը գաղափարական թևի հենքն է, որով արդեն որպես ընդդիմություն ենք հանդես գալիս»,- ասել է Բաղդասարյանը:
Անդրադառնալով ՀՀԿ խմբակցությունից Ֆելիքս Ցոլակյանի հեռանալուն, Բաղդասարյանն ասել է, որ Ցոլակյանն ինքն էր խնդրել մնալ խմբակցությունում. «Մենք հորդորեցինք, որ եթե լինեն կրկնություններ, մեր դիրքորոշումներին համահունչ չի գործի, մենք հարցը նորից կվերանայենք: Նա իմ հետ հեռախոսազրույց է ունեցել և ասել, որ, հավանաբար, ավելի լավ կլինի, որ դիմում գրի: Նա արդեն հունիսի 1-ից սիրողական մակարդակում էր խմբակցության անդամ»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է  Շիրակ Թորոսյանին, Բաղդասարյանը նշել է, որ նա չի հեռացել, այլ իրենք են հեռացրել. «Մենք սա որևէ ձև հիվանդագին ու ցավագին չենք տանում: Որպեսզի իշխանությունն ինքն իրեն վստահ պետք է զգա, կազուս է, պատկերացնում եք՝ ընդդիմություն դարձած քաղաքական ուժը մեծամասնություն է կազմում ԱԺ-ում»,- ընդգծել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը ևս մեկ անգամ կրկնելով, որ իրենք խոչընդոտ չեն հանդիսանալու կառավարության ծրագրերին, անգամ օժանդակելու են լավատեսական ծրագրերին:
Հարցին, թե քանի՞ հոգի կմնա ՀՀԿ խմբակցությունում, նա պատասխանել է. «Եթե մենք շատ չստիպենք, չստիպենք, որ գնան, 54 հոգի կմնան»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր