Կրшկnցներ՝ Երևանում, վնաuվածքներ ստացած տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մաhացել է          Հնդկաձավարի օգտակար հատկությունները, իսկ որոնք են չափից շատ օգտագործման վնասները       ՀՀ-ն այլևս այն երկիրն է, որտեղ «մեր ձևով կմասնակցենք Եկեղեցու պաշտպանությանը» արտահայտության համար շուրջ 80 օր անձը կարող է լինել կալանավորված    

05 հուն 2018 18:23

Ջաղինյանը պարզաբանում է ինչու ՀԸ լրատվականը չանդրադարձավ հեղափոխությանը. տեսանյութ

Ջաղինյանը պարզաբանում է ինչու  ՀԸ լրատվականը չանդրադարձավ հեղափոխությանը. տեսանյութԱյսօր Ազգային ժողովում լրագրողները Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանից հետաքրքրվեցին, թե ինչու ՀԸ-ի լրատվական ծրագիրը չէր լուսաբանում Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» շարժումը, ի՞նչ է փոխվել, որ այժմ Փաշինյանին լուսաբանում են:
«Դուք հետևում եք լրատվական բլոգը, ինքը գործում և աշխատում ա»,- ասաց Ջաղինյանը:
Հարցը կրկնվելուց հետո նա նորից խուսափեց հստակ պատասխան տալ. «Հանրային հեռուստատեսությունն ինքը լրատվական մասով անում է իր գործունեությունն ու անում է իր պարտականությունը»:
Ջաղինյանի փոխարեն փորձեց պատասխանել հեռուստառադիոընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Սարգսյանը` վստահեցնելով, թե լրատվականն անկախ է աշխատում և ինքը չի վերահսկում այն: Սակայն, ի վերջո, Մ.Սարգսյանը հայտարարեց, որ Հանրայինը լուսաբանում է իշխանությանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր