Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում       Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»    

05 հուն 2018 21:30

Կանաչ թեյը սրտի կաթվածից փրկո՞ւմ է

Սրտի իշեմիկ հիվանդությունը լավ է ուսումնասիրված, որի առաջացման պրոցեսները բժիշկները հետազոտում են արդեն մի քանի տասնամյակ:
Վերջես Լանքասթերի համալսարանի մի խումբ գիտնականներ՝ Դեւիդ Միդլթոնի ղեկավարությամբ վերլուծել են տարբեր ըմպելիքների օգտակար հատկությունները, որոնք կարող էին նվազեցնել քաղցկեղի եւ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, ինչպես նաեւ սրտամկանի կաթվածի առաջացման վտանգը:
Պարզվել է, որ կանաչ թեյը հարուստ է բարդ ֆլավոնոիդի, էպիգալոկատեխինի գալատի (EGCG) մոլեկուլներով, որոնք կարող են նվազեցնել այս հիվանդությունների առաջացման վտանգը:
Հետազոտությունների ընթացքում գիտնականներն ուշադրություն են դարձրել, որ EGCG-ն էապես դանդաղեցնում է վահանիկների առաջացումը, որոնք խցանում են կորոնար անոթները, ինչը կարող է բերել սրտի կաթվածի:
EGCG-ն ներգործում է ապոլիպոպրոտեին А1-ի (apoA-I) վրա, սպիտակուց, որը «լավ խոլեստերինի» կրողն է: Հայտնի է, որ «մաքուր» պրոտեին apoA-I-ն տարիքին զուգահեռ կուտակվում է եւ որոշ պայմանների առկայությամբ կարող է խթանել անոթների պատերին կուտակված սպիտակուցային վահանիկների պոկվելուն՝ հենց այսպես է «գործարկվում» սրտի կաթվածը, իրենց հետազոտության մեջ նշում են գիտնականները:
Թեյին apoA-I-ի հավելման դեպքում EGCG-ն սկսում է կապակցվել սպիտակուցային թելերին, ինչը բերում է դրանց քայքայման՝ անվնաս ֆրագմենտներ առաջացնելով:
Սակայն հետազոտության հեղինակները հիշեցնում են, որ սրտի կաթվածից միայն թեյով չես փրկվի: Անհրաժեշտ է ճիշտ բուժման եւ վնասակար սովորություններից հրաժարվելու համակցություն, հետեւել առողջ սնունդին եւ հանգիստ ապրելակերպին:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր