«Հրապարակ».Հեղափոխության հերոսները բարդ իրավիճակում են հայտնվել, Փաշինյանն էլ դարձել է «հրշեջ» և զբաղված է հրդեհները մարելով
![«Հրապարակ».Հեղափոխության հերոսները բարդ իրավիճակում են հայտնվել, Փաշինյանն էլ դարձել է «հրշեջ» և զբաղված է հրդեհները մարելով «Հրապարակ».Հեղափոխության հերոսները բարդ իրավիճակում են հայտնվել, Փաշինյանն էլ դարձել է «հրշեջ» և զբաղված է հրդեհները մարելով](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-06/medium/1528265348_32187380_1489892457806023_686201762331230208_n.jpg)
Մի օր աշխատակազմի ղեկավարն է «մոռանում» պատշաճ հրավեր ուղարկել ԱԺ նախագահին, և վարչապետը ստիպված է կառավարության անունից ասել, որ «թյուրիմացություն» է եղել: Մի օր էներգետիկայի նախարարն է հայտարարում, որ ԲԷՑ-երը՝ բարձրավոլտ էներգացանցերը, «մնալու են պետական», և վարչապետը ստիպված է հաջորդ օրը կառավարության նիստում սրբագրել նախարարի ասածը՝ որ դեռ նման որոշում չկա:
Մի օր առաջին փոխվարչապետն է վերցնում վարչապետի ինքնաթիռն ու հայդե՝ Դուշանբե, և վարչապետը ստիպված է կանոնակարգել այդ հարցերը: Մի օր Դավիթ Սանասարյանն է ստատուս գրում, թե՝ մի սեփականաշնորհեք թավշյա հեղափոխության գործիքները՝ պայքարելու իրավունք բոլորն ունեն, անգամ՝ ՀՀԿ-ականները, իսկ վարչապետը «լայվ» է մտնում և այդ պայքարը կոչում սաբոտաժի դրսևորումներ: Մի բան պարզ է, որ իշխանության եկած թիմը շատ անփորձ է, և նրանցից շատերին բարձր պաշտոններ վստահելը, եթե չասենք՝ չմտածված, ապա բավականին խիզախ քայլ էր, դրանից բխող անկանխատեսելի հետևանքներով:
Եթե սրան գումարենք նաև այն, որ մի քանի ֆալստարտ հնչեցին՝ Երևանի քաղաքապետին և դատախազին ուղղված ուլտիմատումների տեսքով, պարզ կդառնա, որ հեղափոխության հերոսները բարդ իրավիճակում են հայտնվել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: