Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

06 հուն 2018 20:45

ՀՀԿ-ից դուրս չեկողներն այնպես չէ, որ հավատարիմ են մնալու կուսակցությանը

ՀՀԿ-ում շարունակվում է տրոհումը: Մասնավոր զրույցներում ոչ միայն գործարարները, այլ նաեւ մյուս պատգամավորներից մի քանիսն են խոստովանում կուսակցությունից եւ խմբակցությունից դուրս գալու ցանկության մասին` միեւնույն ժամանակ ընդգծելով, թե տարիների անցած ճանապարհն է իրենց հետ պահում՝ կտրուկ քայլեր անելուց, մտածում են, թե կարող է ճիշտ չընկալվել: Միեւնույն ժամանակ խմբակցությունից դուրս չեկողներն այնպես չէ, որ հավատարիմ են մնալու կուսակցությանը, եւ չի բացառվում, որ առաջիկայում քվեարկությունների ժամանակ հետաքրքիր դրսեւորումներ լինեն, մասնավորապես, չվարվեն այնպես, ինչպես հրահանգում է ՀՀԿ խմբակցությունը: Իսկ մինչ այդ էլ խմբակցությունը հերթով լքելու են խմբակցության գործարար թեւերի ներկայացուցիչները:
Օրեր առաջ Արման Սահակյանը հայտարարեց այդ մասին, դրանից հետո Արտակ Սարգսյանը, այսօր էլ՝ Սամվել Ալեքսանյանը:  Սակայն այս ամենը չպետք է համարել իրականում ՀՀԿ-ի տրոհում, քանի որ գործընթացը համաձայնեցված է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի հետ: Օրեր առաջ հենց Արայիկ Գրիգորյանի տանը հանդիպում է եղել գործարարների թեւերի հետ, եւ ՀՀԿ ղեկավարը նրանց ասել է, թե հանգիստ են եւ կարող են առանց որեւէ խնդրի դուրս գալ խմբակցությունից: Նրա այս հայտարարությունը վերաբերում է հենց վարկանիշային ընտրակարգով ընտրված ՀՀԿ-ականներին, ովքեր կողմ էին քվեարկել նաեւ Փաշինյանին: Սակայն այս պարագայում միեւնույն ժամանակ կթուլանա ՀՀԿ-ի դիրքերը խորհրդարանում, եւ քաղաքական առումով կդժվարանա նոր կառավարության ծրագրերին դեմ քվեարկելը: 

armlur.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր