Հունվարի 9-ին Երկրի վրա մագնիսական փոթորիկներ են կանխատեսվում          ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամի գույքի հափշտակության մեջ, նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան       Վրաստանը ներողություն է ակնկալում ԵՄ-ից հեղաշրջման փորձին աջակցելու համար    

06 հուն 2018 21:40

Բռնաբարողին մեղմ դատավճիռ հրապարակելու համար դատավորին հետ են կանչել

Քալիֆորնիայում ընտրողները քվեարկել են Սանտա Կլարա շրջանի Գերագույն դատարանի դատավոր Ահարոն Փերսիկին պաշտոնից հետ կանչելու համար: 2 տարի առաջ նա սեռական բռնության մասին գործով 6 ամսվա դատավճիռ էր հրապարակել Բրոք Թերներին, որը շատերը չափազանց մեղմ էին համարել, հաղորդում է BBC-ն:
Ընտրողների կամքով դատավորին հետ կանչելու որոշումը ԱՄՆ-ում առաջինն է 1977-ից հետո  եւ 1930-ականներից առաջինը Քալիֆորնիայում:
Փերսկին հետ կանչելու արշավը ղեկավարում էր ակտիվիստների խումբը, որը դժգոհ էր Ստենֆորդի համալսարանի  20-ամյա ուսանողի դեմ դատավճռից: Նա մեղադրվում էր 22-ամյա աղջկա հանդեպ բռնության մեջ: Այդ հոդվածներով Թերներին մինչեւ 14 տարվա ազատազրկում է սպառնում: Դատախազները նրա համար 6 տարվա ազատազրկում էին պահանջել, սակայն Թերների զղջումը հաշվի առնելով, Փերսկին համարել է, որ բավական է նրան միայն 6 ամսվա դատապարտման ենթարկել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր