Ես չեմ ճանաչում որևէ այլ երկիր, որի կառավարությունն այդքան քրտնաջան աշխատի սեփական մշակույթը, պատմությունն ու հավատքը տապալելու ուղղությամբ          Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում       Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութում առկա է արհեստական բանականության կիրառում, ձայնն ամբողջովին փոփոխված է    

06 հուն 2018 22:32

Եռաբլուրը ստացավ նոր գույներ․ Ծաղկատունկ Եռաբլուր պանթեոնում

Եռաբլուրը ստացավ նոր գույներ․ Ծաղկատունկ Եռաբլուր պանթեոնումԱպրիլյան քառօրյա պատերազմի հերոս հրամանատանար Արմենակ Ուրֆանյանի մոր՝ Համեստ Ներսիսյանի նախաձեռնությամբ, այսօր՝ հունիսի 6-ին, Եռաբլուր պանթեոնում տեղի ունեցավ ծաղկատունկ քառօրյա պատերազմում զոհված հերոսների շիրիմների հարևանությամբ գտնվող անխնամ հողատարածքներում։ Միջոցառմանը մասնակցեցին նաև Քյարամ Սլոյանի մայրը՝ Նվարդ Սլոյանը, Գրիգոր Հարությունյանի մայրը՝ Անահիտ Հարությունյանը, Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Անտոնյանը, Պատվո-պահակային զորամասերի  զինծառայողները, «Հայրենասեր» կազմակերպության հիմնադիր Նելլի Մարտիրոսյանը,  Երևանի 6-րդ հատուկ դպրոցի անձնակազմը, Ռուբեն Սևակի անվան թիվ 151 դպրոցի աշակերտները, քառօրյա պատերազմի մասնակից տղաները և այլ քաղաքացիներ։

Ծաղիկները տրամադրել էին Երևանի քաղաքապետարանը և Հոլանդիայի մեր հայրենակիցներ Գագիկ և Սուսաննա Գրիգորյանները, ում շնորհիվ այսօր Եռաբլուրի մի հատված գունավորվեց հազարավոր երփներանգ ծաղիկներով։  Ծաղիկների մի մասը տրամադրվեց Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի հուշահամալիր-թանգարանի և պանթեոնի, ինչպես նաև Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում գտնվող 116 դիրքի քառյակին նվիրված հուշաքարի շուրջը ծաղկեպատելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր