Այս կենդանակերպի նշանները գարնան կեսին կզգան առասպելական հարստություն          Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով       Մարտի 21-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

07 հուն 2018 14:00

Արգամ Աբրահամյանը՝ Նորատուսցի Ալիկի հետ իր ջերմ հարաբերությունների մասին. տեսանյութ

Արգամ Աբրահամյանը՝ Նորատուսցի Ալիկի հետ իր ջերմ հարաբերությունների մասին. տեսանյութԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում չհերքեց, որ մտերիմ հարաբերություններ ունի քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի (Նորատուսցի Ալիկ) հետ: Նա հերքեց, որ իր գործընկեր պատգամավորներին ասել է, որ Բանդուրյանի համար երաշխավորագիր ներկայացնեն:
Թե ինչո՞ւ է իր անունը կապվում Բանդուրյանի հետ, Ա.Աբրահմյանը պատասխանեց.
«Ես չգիտեմ»:
Հիշեցնենք, որ ԱԺ մի խումբ պատգամավորներ` Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյան, «Ծառուկյան» խմբակցությունից Արարատ Զուրաբյան, Արթուր Մանուկյան, Սերգեյ Բագրատյան, Վահան Հայրապետյան, Դավիթ Մանուկյան, Հրանտ Մադաթյան, Մերուժան Սիմոնյան, Տիգրան Ստեփանյան, Արայիկ Աղաբաբյան, դատարան անձնական երաշխավորություն են ներկայացրել քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի (Նորատուսցի Ալիկ) համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր