Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար    

07 հուն 2018 14:15

Որ նայում ենք հանրապետականներին, զգացվում են, որ նրանք հալածվա՞ծ են. Փաշինյանի պատասխանը Աշոտյանին

ԱԺ-ում լրագրողների դիտարկմանը, թե ՀՀԿ-ն կառավարության ծրագիրը համարում է բարի ցանկությունների և կենացների ժողովածու, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Ուզում էին չար ցանկությունների ծրագիր լինե՞ր: Նշված է շատ կոնկրետ ժամանակահատված՝ արտահերթ ընտրություններ մեկ տարվա ընթացքում»:
Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ՀՀԿ վերնախավը, մասնավորապես՝ Արմեն Աշոտյանը կարծում է, որ որոշ գործարարներ ՀՀԿ-ն լքում են պետական ապարատի հնարավոր ռեպրեսիվ ճնշումների պատճառով, կառավարության ղեկավարն ասաց.
«Ամեն ինչ տեղի է ունենում ձեր աչքի առջև, դու կարող եք ինքներդ գնահատել, թե ինչ է լինում: Աշոտյանին և մյուս հանրապետականներին, որ նայում ենք, զգացվում են, որ նրանք հալածվա՞ծ են»:
Փաշինյանը համամիտ չէ, որ գործարաները լքում են ՀՀԿ-ն, որպեսզի իրենց քվեներով գործադրին օգնեն և արդյունքում գործադիր մարմնից այլ ակնկալիքներ են սպասելու:
«Ես իմ ելույթում ասեցի, որ բոլորը հավասար են օրենքի առջև: Անկախ նրանից՝ նրանք ՀՀԿ խմբակցությունում են, թե՝ ոչ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր