Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

07 հուն 2018 18:52

ժամանակին Վանո Սիրադեղյանն էր զգուշացրել Վազգեն Սարգսյանին, հիմա էլ քեզ պետք է զգուշացնել՝զգույշ եղիր

ժամանակին Վանո Սիրադեղյանն էր զգուշացրել Վազգեն Սարգսյանին, հիմա էլ քեզ պետք է զգուշացնել՝զգույշ եղիր«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն այսօր ԱԺ-ում կոչ արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ զգույշ լինել։ «Ես հիմա քեզ ուղիղ տեքստով ասում եմ՝ զգույշ եղիր, ու ընդհանրապես, ամբողջ կառավարություն, զգույշ եղեք, որովհետև Հայաստանի ցանկացած հակահեղափոխության թիրախն եք դուք, դուք շատերի կոկորդին եք կանգնած, դրա համար դուք պետք է իրոք զգույշ լինեք»,- Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց Արարատ Զուրաբյանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ ժամանակին Վանո Սիրադեղյանն էր նամակ գրել  Վազգեն Սարգսյանին  ու ասում էր՝ «զգույշ եղիր այս կամ այն բաներից»։
Ա. Զուրաբյանն ասաց, որ կառավարության երիտասարդ անդամների պարտականությունն է լյուստրացիան իրականացնելը. «Դուք պետք է մաքրեք կեղտից Հայաստանը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր