Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

08 հուն 2018 13:27

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Սևանի դատարանի դիմաց. կա տուժած

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Սևանի դատարանի դիմաց. կա տուժածՔիչ առաջ կրակոցներ են հնչել Սևանի դատարանի դիմաց, մեկ անձ վիրավորվել է ոտքի շրջանում:  Նշենք, որ դատարանում այսօր ընթանում էր Հայկ Հակոբյանի՝  Գեղաքրունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի միակ որդիու սպանության գործով դատավարությունը։  Մեղադրյալը Մեխակ Հարությունյանն է՝ Գեղարքունիքի Նորատուս գյուղի գյուղապետ Մուրադ Հարությունյանի եղբորորդին: 
Տեղեկությունը հաստատեց նաև քրեական գործով տուժող, սպանված Հայկ Հակոբյանի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Հովսեփ Սարգսյանը:
Մինչ դատարանի շենք մտնելը՝ բակում, որտեղ եղել է նաև Սևանի ոստիկանության բաժնի պետը, ոստիկանության այլ ներկայացուցիչներ, և բազմաթիվ անձինք, ամբաստանյալի ազգականները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել տուժողի իրավահաջորդի հասցեին, հրազենը պահել են նրանց ուղղությամբ:
Այս ամենից հետո, ում ձեռքին եղել է հրազենը, կրակել է տուժողի իրավահաջորդի վրա: Տուժողը որոշ տեղեկություններով Ռաֆիկ Վանոյի Հակոբյանն է։  Այս պահին նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:
Ըստ մեղադրանքի, Մեխակ Հարությունյանը ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և կրել է ռազմամթերք հանդիսացող 48 ատրճանակային փամփուշտներ և գործարանային արտադրության մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 9մմ տրամաչափի ԻԲ 6528 համարի Մակարով տեսակի ատրճանակ, որից արձակված 7 կրակոցներով 2017թ. հունվարի 07-ին,ժամը 12.20-ի սահմաններում սպանել է Հայկ Անդրանիկի Հակոբյանին:
Նշենք, որ այս գործով քրեական զարգացումներ են եղել նաեւ նախաքննության փուլում. սպանության փորձ է տեղի ունեցել «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող Մխիթար Հարությունյանի նկատմամբ, որի դեպքի առթիվ հարուցվել է առանձին քրեական գործ եւ ուղարկվել դատարան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր