Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

08 հուն 2018 19:50

Կարելի՞ է սննդի սոդայի միջոցով հաղթել քաղցկեղը

Քաղցկեղից փրկել կարող է սննդի սոդան։ Այսպիսի սենսացիոն հայտարարությամբ են հանդես եկել Լյուդվիգի անվան Քաղցկեղի հետազոտության ինստիտուտի գիտնականները փորձի անցկացումից հետո։
EurekAlert-ը գրում է, որ սննդի սոդայի ազդեցության ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ այդ մթերքի օգտագործումը քաղցկեղային բջիջները բուժման նկատմամբ ավելի ընկալունակ է դառնում, ավելանում է քիմիաթերապիայի արդյունավետությունը։
Դեղամիջոցների գործողությունը միշտ չէ, որ բերում է անհրաժեշտ արդյունքի, քանի որ քաղցկեղային բջիջների զգալի մասն անջատվում են արյունատար համակարգից ուռուցքի տարածման ժամանակ։ Դրա պատճառով կասեցվում է թթվածնի հասանելիությունը, որը բերում է բջիջների թթվայնության ավելացմանը։ Հետազոտողները պարզել են, որ թթվայնությունը չեզոքացնել կարող է սոդան։
Այդ ազդեցությունը փորձարկվել է մկների վրա։ Քաղցկեղային ուռուցքով տառապող կրծողները թթվայնության աճի պատճառով ցածր ակտիվություն էին դրսեւորում եւ պակաս ընկալունակ էին բուժման նկատմամբ։ Սակայն, ջրի մեջ լուծված սոդայի օգտագործումից հետո թթվայնությունը կարգավորվել է, իսկ հիվանդ բջիջների ակտիվությունը մեծացել է։ Սա ապացուցում է, որ ուռուցքն այդ պայմաններում սկսում է ավելի շատ ենթարկվել քիմիաթերապիային, համոզված են գիտնականները։
Բացահայտման հեղինակ Չի Վան Դանը ընդգծում է, որ այդ մթերքը կարելի է գնել ցանկացած խանութում չափազանց ցածր գնով։ Հնարավոր է՝ առաջիկայում անհրաժեշտ չի լինի տարեկան հարյուր հազարավոր դոլարներ ծախսել պացիենտների համար դեղերի գնման համար, հույս է հայտնում գիտնականը։
«Գաղափարը շատ պարզ է։ Սա տարեկան հարյուր հազար դոլար արժեցող ինչ-որ դեղամիջոց չէ։ Սա ուղիղ իմաստով պարզապես սննդի սոդան է»,-մեջբերում է պարբերականը Չի Վան Դանի խոսքերը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր