Բաքվի գրեթե բոլոր հրապարակումներում կարմիր գծի պես անցնում է մտահոգությունը, որ Հայաստանում հնարավոր չի լինելու փոխել Սահմանադրությունը          ՔՊ-ն զբաղված է քաղաքացու ձայներն ու ԲՀԿ-ի մանդատները գողանալով       ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել 2 ընտրական տեղամասի արդյունքները    

09 հուն 2018 11:48

Ադրբեջանը կրկին խեղաթյուրում է. Նախիջևանի հատվածում դա եղել է մարդասիրական քայլ հայերի կողմից

Ադրբեջանը կրկին խեղաթյուրում է. Նախիջևանի հատվածում  դա եղել է մարդասիրական քայլ հայերի կողմից
Տևական ժամանակ է լրատվամիջոցները հայտնում են  Հայաստանի և Նախիջևանի սահմանին լարվածության մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում, որ  երկար ժամանակ է հայկական սահմանի Նախիջևանի հատվածում Ադրբեջանի զինուժը հող է ազատագրել և ազերիները ազատ կարողանում են այդ տարածք մտնել ազատ մտնել։Մեր աղբյուրը փոխանցում է. որ այդ. այսպես կոչված. ազատագրված տարածքը սահմանամերրձ ավերված Գյուննութ գյուղի մասին է։ Այստեղ կան ադրբեջանցիների գերեզմաններ։Ադրբեջանցիներին հնարավորություն է տրվել այցելել իրենց շիրիմներին նկարվել, աղոթել և լքել տարածքը։
Այս մարդասիրական քայլը ադրբեջանցիները այլ կերպ են փորձում մատուցել, թե իբր իրենք ազատագրել են այդ տարածքները։
Ըստ տեղեկության, որ այցելուները եղել են երեք մեքենայով և դա մասսայական բնույթ չի կրել։ Հայկական ուժերի համար Հայաստանի և Նախիջևանի սահմանային ամբողջ գոտու երկայնքով տարածքը վերահսկելի է։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր