Արագածոտնի մարզի Մուղնու դպրոցի տնօրենի ընտրությունը սկանդալի կիզակետում
![Արագածոտնի մարզի Մուղնու դպրոցի տնօրենի ընտրությունը սկանդալի կիզակետում Արագածոտնի մարզի Մուղնու դպրոցի տնօրենի ընտրությունը սկանդալի կիզակետում](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-06/medium/1528567364_muxnu-dproc.jpg)
Մուղնու բնակիչները, Hayacq.com-ի հետ զրույցում նշեցին, վրդովված են այն հանգամանքից, որ իրենց համայնքում Արագածոտնի
մարզպետարանի կրթության վարչության պետ, հայտնի
դաշնակցական Մամիկոն Աբգարյանը նաև օգտվելով այն հանգամանքից, որ Արագածոտնի նորանշանակ
մարզպետը դաշնակցական է, փորձում է լծակների գործադրմամբ՝ սպառնալիքներ,
առանձին հանդիպումներ ընտրող կազմի հետ և այլ միջոցներով, ամեն ինչ անել, որ Մուղնու Մ. Աշճյանի անվան հիմնական դպրոցի տնօրեն ընտրվի Արագածոտնի մարզի ոստիկանապետ Ալբերտ Երիցյանի եղբոր Դավիթ
Երիցյանի հարսը՝ Ռիտա Թամազյանը:
Մուղնեցիների միակ պահանջն
այն է, որ իրենց համայնքի կրթական հաստատությունը ղեկավարի իրենց համայնքի ներկայացուցիչ,
ամենակարևորը կրթական ոլորտի մասնագետ և ոչ թե իրենց իսկ խոսքով՝ աղանդավորական դպրոց
անցած, դպրոցում ընդամենը լաբորանտ աշխատած անձը, որը ոստիկանապետ Ալբերտ Երիցյանի
եղբոր հարսն է։
Նրանց վրդովեցնում է նաև այն
հանգամանքը, որ այս նույն ոստիկանապետը այն մարդկանցից մեկն էր, որը Թավշյա հեղափոխության
ժամանակ փակում էր ցուցարարների ճանապարհը և անընդատ վեճերի մեջ հայտնվում համայնքի
բնակիչների հետ:
Մուղնեցիները նաև բողոքում են, նշելով, որ գյուղը չունի նախակրթարան, մշակույթի տուն, միակ կրթական օջախը դպրոցն է, որ այս տարվա աշնանը կդառնա
106 տարեկան։