Մուղնու դպրոցի տնօրենի ընտրությունը չկայացավ, բնակիչները փակել էին դպրոցի մուտքը.Տեսանյութ, Լուսանկարներ
Hayacq.com-ը արդեն տեղեկացրել
է ՀՀ Արագածոտնի մարզի Մուղնի համայնքի դպրոցի տնօրենի ընտրության վերաբերյալ համայնքի բնակիչների արտահայտած բողոքները:
Այսօր
պետք է կայանար դպրոցի տնօրենի ընտրության մրցույթը, ինչը, սակայն տեղի չի ունեցել
համայնքի բնակիչների զանգվածային բողոքի արդյունքում: Մուղնու բնակիչներին
հատկապես զայրացրել է տնօրենի թեկնածու Ռիտա Թամազյանի այն հայտարարությունը, որ ինքը
արդեն տնօրեն է և ինչու են իրեն մուտքը խոչընդոտում:
Ինչպես
արդեն տեղեկացրել է Hayacq.com-ը, Ռիտա Թամազյանը Արագածոտնի մարզի ոստիկանապետ Ալբերտ Երիցյանի եղբոր՝ Դավիթ Երիցյանի հարսն է և, որ Արագածոտնի մարզպետարանի կրթության վարչության
պետ Մամիկոն Աբգարյանը փորձում է լծակների գործադրմամբ ամեն ինչ անել, որ Մուղնու Մ.
Աշճյանի անվան հիմնական դպրոցի տնօրեն ընտրվի հենց նա:
Բնակիչները վճռական են տրամադրված և բողոքի ակցիաները կշարունակեն այնքան
մինչև արդյունքի հասնեն:
Նրանք նաև նշեցին, որ եթե «զորբայությամ» ընտրվի մարզպետարանի ցանկալի թեկնածուն, ապա իրենք երեխաներին կհանեն Մուղնիի դպրոցից և կտեղափոխեն Աշտարակի կամ Կարբիի դպրոցներ:
Hayacq.com-ի տեսախցիկը ֆիքսել
է, որ այնտեղ է նաև և իր աջակցությունն է հայտնել բնակիչներին, կրթության փորձագետ,
ԵԼՔ խմբակցության ավագանու անդամ Անահիտ Բախշյանը: