Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

11 հուն 2018 10:34

5 ամսական երեխայի մահվան պատճառը եղել է պատվաստումը և բժիշկների անբարեխիղճ վերաբերմունքը. պնդում է հայրը

5 ամսական երեխայի մահվան պատճառը եղել է պատվաստումը և բժիշկների անբարեխիղճ վերաբերմունքը. պնդում  է հայրըՕրեր առաջ՝ հունիսի 7-ին, «Արաբկիր» բժշկական կենտրոնում 5 ամսական աղջնակ է մահացել:
SHAMSHYAN.com-ին երեխայի հայրը՝ Նարեկ Գրիգորյանը՝ ասելով. «Երեխային մայիսի 5-ին առաջին պատվաստումը կատարեցին, որից հետո բերեցինք տուն: Չնայած որ նա իրեն լավ էր զգում, բայց նկատում էինք, որ շատ է քրտնում, իսկ բժիշկներն ասում էին, թե շոգ եղանակից է: Հունիսի 5-ին՝ հաջորդ պատվաստման օրը, կրկին տարանք «Հերացի» պոլիկլինիկա: Ձևական զննեցին երեխային և կատարեցին ներարկումները:

Բժիշկները մեզ ասում էին, որ ոչինչ չի լինի, երեխան պատրաստ է պատվաստման: Հետո երկրորդ պատվաստումից հետո տուն տարանք և 2 օր հետո նկատեցինք, որ երեխայի վիճակը գնալով վատանում է: Տարանք պոլիկլինիկա, այնտեղ ասեցին, որ նորմալ է, մի անհանգստացեք, շոգից երեխան քրտնում է, մի քանի ձևական նշանակումներ արեցին: Բերեցինք տուն և նկատեցինք, որ վիճակը գնալով վատանում է, անմիջապես տեղափոխեցինք «Արաբկիր» բժշկական կենտրոն: Այնտեղ, չնայած փորձեցին ամեն ինչ անել, որ փրկեն մեր առաջնեկի կյանքը, բայց ապարդյուն էր: Մեր մինուճարին հենց առաջին պատվաստումից հետո են վնասել ամբողջ օրգանիզմը, և բժիշկը երկրորդ պատվաստումից առաջ նախ պետք է լուրջ զններ, նամանավանդ, որ մենք պնդում էինք, որ երեխան իրեն լավ չի զգում:
Մեր երեխան յուրահատուկ երեխայա եղել, նա չէր կարող հիվանդ լինել: Իմ երեխայի առողջական վիճակը կտրուկ սրվել ա առաջին պավաստումից հետ: Իմ այս քայլի նպատակն այն է, որ առողջապահության նախարարությունը նմանատիպ բժիշկներին հեռացնի համակարգից, և ոչ մեկ չունենա այն վիշտը, որ մենք ունենք: Նման ոչ պրոֆեսիոնալ, իրենց գործին ընդհանրապես չտիրապետող անձինք գործ չունեն առողջապահական համակարգում»:
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր