Տեսանյութ.Արամայիս Հարությունյանը դարձավ Մ-23 Եվրոպայի առաջնության չեմպիոն          15-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իրեն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

11 հուն 2018 19:40

Նորատուսցի Ալիկի մեղադրող դատախազը բարձր պաշտոն ստացավ ՊԵԿ-ում

Նորատուսցի Ալիկի մեղադրող դատախազը բարձր պաշտոն ստացավ  ՊԵԿ-ումՊԵԿ-ում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Մենք տեղեկացանք, որ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականացման վարչության պետ Սամվել Սինանյանն ազատվել է աշխատանքից, նրա փոխարեն նշանակվել է Արգիշտի Քյարամյանը։
Վերջինս քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի՝ Ալիկ Բանդուրյանի մեղադրողն դատախազն էր և տակավին երիտասարդ է՝ 27 տարեկան։ Այս նշանակումը երկու վարկած է առաջացնում՝ կամ Քյարամյանին փոխհատուցում-մեկուսացնում են Նորատուցի Ալիկի գործից, ում ազատ արձակելու համար երաշխավորագիր էին ներկայացրել ԱԺ մի շարք պատգամավորներ, այդ թվում՝ Սասուն Միքայելյանը, կա՛մ Քյարամյանն այս երիտասարդ տարիքում այնպիսի պրոֆեսիանալ մակարդակի է հասել, որ կարող է ՊԵԿ-ում նման վարչություն ղեկավարել։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր