Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

12 հուլ 2021 15:47

Հոբելյանական նշանակում՝ ՔԿ–ում. Փաշինյանի իշխանության օրոք Արգիշտի Քյարամյանը 10–րդ անգամ է նոր պաշտոն ստանում

Հայաստանի ամենափոփոխական և սկանդալային պաշտոնյաներից մեկը՝  30–ամյա Արգիշտի Քյարամյանը, Նիկոլ Փաշինյանի իշխանության երեք տարիների ընթացքում հասցրել է 10 անգամ պաշտոնի նշանակվել, որից միայն հինգը` ԱԱԾ–ում և Քննչական կոմիտեում։

Մասնագիտությամբ իրավաբան Քյարամյանը, նախքան 2018թ. իշխանափոխությունը աշխատել է ՀՀ ոստիկանությունում, ապա՝ դատախազությունում։ Երիտասարդ իրավաբանը, սակայն, կարիերայի թռիչքաձև աճ է ունեցել Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։

Մասնավորապես, 2018 հունիսի 8-ին Քյարամյանը նշանակվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ, իսկ մեկ ամիս անց՝ ՊԵԿ հետաքննության վարչության պետ: 2019 փետրվարի 15-ից նա աշխատել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալ։ Այս նշանակումից 15 օր անց Քյարամյանը տեղափոխվել է նոր ձևավորված պետական վերահսկողական ծառայություն և նշանակվել ծառայության ղեկավարի օգնական։ Իսկ 2019 ապրիլի 10-ից ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ և այս պաշտոնում մնացել մեկ տարի։ Նշանակումից 5 օր անց Քյարամյանը միաժամանակ զբաղեցրել է ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը (Այդ ընթացքում ծառայության պետ Դավիթ Սանասարյանի  լիազորությունները ժամանակավորապես դադարեցված էին): 2020 մայիսի 4 –ին  Քյարամյանը ՊՎԾ–ից տեղափոխվել է քննչական ապարատ՝ 1 օրով նշանակվելով ՀՀ Քնչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Հաջորդ օրը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԱԱԾ փոխտնօրեն, իսկ մեկ ամիս անց՝ հունիսի 8-ին նշանակվել ՀՀ ԱԱԾ տնօրեն։ Այս պաշտոնից Քյարամյանը ազատվել է Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ՝  2020 թվականի հոկտեմբերի 8–ին։ Շուրջ երկու ամիս անգործ մնալուց հետո Քյարամյանը դարձյալ նոր պաշտոն է ստացել. 2020թ. դեկտեմբերի 24-ին նա կրկին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, սակայն այս անգամ հասցրել է ավելի երկար պաշտոնավարել՝ շուրջ յոթ ամիս։ Իսկ այսօր ահա պարզա դարձավ, որ Քյարամյանը նշանակվել է Քննչական կոմիտեի տեղակալ։ Սա կլինի Փաշինյանի իշխանության օրոք Քյարամյանի հոբելյանական՝ 10–րդ նշանակումը։

Այսպիսով, ստացվում է, որ վերջին երեք տարում Քյարամյանը ամենից երկար աշխատել է ՊՎԾ–ում, սակայն նրա պաշտոնանկություններից ամենից առեղծվածայինը շարունակում է մնալ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատումը։  Ի դեպ՝  ո՛չ Քյարամյանը, և ո՛չ էլ Փաշինյանը մինչեւ օրս չեն  մեկնաբանել այս պաշտոնանկությունը։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Քյարամյանը ԱԱԾ–ում պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում հասցրել է հայտնվել ռուսական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում։ Նա, մասնավորապես, Փաշինյանի հանձնարարությամբ գաղտնալսման սարքեր էր տեղադրել ԱԱԾ–ի՝ ռուսական կողմնորոշում ունեցող պաշտոնյաների առանձնասենյակներում և ազատվել այդ պաշտոնյաներից։ Դա, բնականաբար հարուցել է ռուսական կողմի դժգոհությունը և Փաշինյանը պարտադրված է եղել ազատել Քյարամյանին, ըստ էության, այդ կերպ փորձելով թաքցնել կատարվածում մեղքի իր բաժինը։

Ի դեպ՝ հանրության համար այդպես էլ առեղծված մնաց, թե ինչու պատերազմող երկրի ԱԱԾ տնօրենը պատերազմի թեժ օրերին մի կողմ դնելով իր պարտականությունները, մեկնեց Արցախ։ Հայտնի չէ նաև, թե ինչ մարտական խնդիր է կատարել ռազմաճակատում Քյարամյանը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Արցախի նախագահի հրամանագրով Քյարամյանը պարգևատրվել է «Արիության մեդալով»՝ 44 օրյա պատերազմի մարտական գործողությունների ընթացքում ունեցած ավանդի և հայրենիքի պաշտպանության համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր