Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

12 հուն 2018 11:30

«168 Ժամ».Հայաստանն ունակ է արժանի պատասխան հասցնել Ադրբեջանի՝ բելառուսական «Պոլոնեզներին»

«168 Ժամ».Հայաստանն ունակ է արժանի պատասխան հասցնել Ադրբեջանի՝ բելառուսական «Պոլոնեզներին»«Ցանկացած հզոր զինատեսակ, այդ թվում՝ այնպիսի զինատեսակ, ինչպիսին «Պոլոնեզն» է, ունակ է փոխել ռազմական հավասարակշռությունը հակամարտող կողմերի միջև։ Սակայն Հայաստանի և Ադրբեջանի պարագայում պետք է հաշվի առնել «Իսկանդերի» առկայությունը, որի խոցման ճշգրտությունը բացառիկ է։ Հաշվի առնելով «Պոլոնեզի» չինական ծագումը, ճշգրտության բացակայությունը, կարելի է պնդել, որ Հայաստանն ունակ է զսպել և արժանի պատասխան հասցնել այս համակարգերի կիրառման դեպքում, որը կարող է լինել միայն կոնֆլիկտի բռնկման պարագայում, քանի որ սրանք լուրջ զինատեսակներ են, որոնք օգտագործվում են ռազմական գործողությունների ժամանակ», – «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով բելառուսական «Պոլոնեզների» վաճառքին Ադրբեջանին։
Իր հերթին՝ բելառուս քաղաքագետ Վալեր Կարբալևիչն ասել է, որ ինչպես Ռուսաստանը, լինելով Հայաստանի անվտանգության երաշխավորը, սպառազինություն է վաճառել Ադրբեջանին, այնպես էլ տեսականորեն դրա իրավունքն է ունեցել Բելառուսը և վաճառել է, քանի որ Ադրբեջանը Բելառուսի համար լավ գործընկեր է, կապերը բավականին խորն են ու ամուր»։
Փորձագետների հետ զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր