Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու          Պատերազմի դեպքում իրանցի պաշտոնյան սպառնացել է «սրբել, տանել» Ալիևի ռեժիմը, որը համագործակցել է Իսրայելի հետ 12-օրյա պատերազմում       Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ    

12 հուն 2018 16:20

Քննարկվում է «Ելք» դաշինքի ապագայի հարցը. Ի՞նչ է սպասվում (տեսանյութ)

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարի հարցը այս փուլում չի քննարկվում, քանի որ դաշինքի ապագայի հարցն է քննարկվում: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա նշել Է, որ քննարկում են, թե ապագայում ինչպիսին պետք է լինի դաշինքը: Այն, ինչ կա ստորագրված հուշագրով, բոլոր նորմերով, ըստ նրա, այսօր ուժի մեջ է:
Թե ի՞նչ են քննարկում ապագայի մասով, որոշում են, թե ինչպե՞ս մասնակցեն ընտրություններին, հարցին Մարուքյանը պատասխանեց. «Բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ այդ հարցը»;
Հստակեցմանը, թե արդյոք միասին չեն մասնակցելու ընտրություններին, ի՞նչն են քննարկում, նա պատասխանեց, որ կան նոր իրողություններ, այդ իրողությունների լույսի ներքո տեղի են ունեցել քաղաքական փոփոխություններ:
Հարցին, որ եթե որոշվի առանձին մասնակցության հարցը, «Հայաստան կուսակցությունը»
կմտնի՞ ընտրապայքարի մեջ, Էդմոն Մարուքյանը նման պատասխան տվեց. «Այսինքն՝ եթե մենք որևէ դաշինքում չկանք, ուրեմն կարող ա լուծարվե՞նք: Բոլոր կոնֆիգուրացիաներով մենք կմասնակցենք»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր