Մայիսի 8-ին վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում          Մայիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ    

13 հուն 2018 10:53

«Ժողովուրդ».Արդյո՞ք պատասխանատվության կենթարկվեն Բաղրամյան 26 ճամպրուկներով գումարներ տանողները

«Ժողովուրդ».Արդյո՞ք պատասխանատվության կենթարկվեն  Բաղրամյան 26 ճամպրուկներով գումարներ տանողները«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե գործարարները խոստովանել են, որ նախկինում ճամպրուկներով գումարներ են տարել Բաղրամյան 26: Փաշինյանը նաեւ նշել է, թե իր օրոք ազատված են նման պարտականությունից: Արդյոք ՀՔԾ-ն ընթացք կտա՞ այս հայտարարություններին:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին հարցրել է՝ արդյոք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին՝ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանին, ՀՔԾ-ում քննվող գործերի շրջանակներում պատասխանատվության կկանչե՞ն: «Ուրեմն այս պահին ես անձերին չեմ ցանկանում անդրադառնալ, բայց հավատացած եղեք` որեւէ կաշկանդվածություն որեւէ անձի հետ կապված չկա»,- պնդել է Խաչատրյանը: Երեկ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը ՀՀԿ-ականների հետ նրա շիրմին էր այցելել Սերժ Սարգսյանը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ներքաղաքական այս իրադարձությունների մասին Սարգսյանի կարծիքը իմանալ, սակայն նա այդպես էլ անպատասխան է թողել մեր հարցերն ու հեռացել»:
Ավելի մարնամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր