Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

14 հուն 2018 17:06

Առանց հսկողության մնացած 5-ամյա տղան մեքենայով ընկել է ջուրն ու խեղդվել

Առանց հսկողության մնացած 5-ամյա տղան մեքենայով ընկել է ջուրն ու խեղդվելԹաթարտանում արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները ջրից դուրս են բերել ավտոմեքենան, որի սրահում 5-ամյա երեխա է գտնվել:
 Ինչպես հայտնում է NTV հեռուստաալիքը, ծնողները երեխային փակել էին ավտոմեքենայում և հեռացել: Տղան պտտել է բանալին, և մարդատար մեքենան ընթացել է դեպի ջուրը, որի խորությունը վեց մետր է: Երեխան չի կարողացել ինքնուրույն դուրս գալ: Նրան օգնության են վազել ականատեսները, փորձել են կոտրել ապակին, սակայն նրանց չի հաջողվել փրկել երեխային:
 ՌԴ Քննչական կոմիտեի ներկայացուցչի խոսքով՝ ականատեսները ԱԻՆ են զանգահարել: Դեպքի վայր ժամանած աշխատակիցները կոտրել են մեքենայի ապակին և սրահից դուրս բերել երեխայի մարմինը: Միջոցառում է իրականացվում՝ պարզելու համար, թե որտեղ են գտնվել ծնողները դժբախտ պատահարի պահին և թե ինչու են երեխային փակել մեքենայում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր