Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

14 հուն 2018 21:45

Մեզ տրվող գազի սակագինը բացառիկ է, բայց մենք առավել բացառիկ գին ենք ուզում. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ

Երկօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նիկոլ Փաշինյանը, RT-ին տված հարցազրույցում, անդրադառնալով մի շարք քաղաքական հարցերի, պատասխանել է նաեւ գազի սակագնի մտահոգիչ հարցին:
Լրագրողը գազի սակագնի հարցը անվանել է խնդրահարույց, այնուհետ խնդրել պարզաբանել այդ մասին վարչապետի դիրքորոշումը:
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ քննարկումների արդյունքում եկել են այն եզարահանգման, որ դա ներհայաստանյան խնդիր է, քանի որ սահմանին Հայաստանը գազը ստանում է ցածր սակագնով, սակայն մինչ սպառողներին հասնելը, երկրի ներսում այն թանկանում է գրեթե կրկնակի անգամ: Այս խնդիրը մենք պետք է վերլուծենք ու պարզաբանենք մեր երկրի ներսում, հարցը կապ չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ:
Հստակեցնելով ռուսաստանյան սակագների շուրջ դժգոհությունների առկայության հանգամանքը, ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը, իհարկե, ցանկանում է գազ ստանալ ավելի ցածր սակագնով. «Մենք հասկանում ենք, որ Հայաստանի համար սահմանված սակագինը բացառիկ էժան է, բայց մենք առավել բացառիկ սակագին ենք ուզում: Այս հարցը կքննարկենք, ու կարծում եմ, հաջողություն կգրանցենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր