Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

15 հուն 2018 10:02

«Ժողովուրդ».Դա վկայում է նաև, որ Փաշինյանի վարկանիշն իրոք բարձր է, և նրա անունը լսելիս նաև արևմտյան պաշտոնյաներն են միանգամից ցանկանում հաղորդակցվել

«Ժողովուրդ».Դա վկայում է նաև, որ  Փաշինյանի վարկանիշն իրոք բարձր է, և նրա անունը լսելիս նաև արևմտյան պաշտոնյաներն են միանգամից ցանկանում  հաղորդակցվել«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի գործադիր իշխանության շուրջ առաջին հայացքից զվարճալի, բայց իրականում բավական վտանգավոր իրադարձություններ են զարգանում:

Ինչպես հայտնի է, ռուս պրանկերներն արդեն երկու անգամ զանգահարել են արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաների, ներկայացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից և հեռախոսազրույց ունեցել: Մայիսի 24-ին պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը և Ալեքսեյ Ստոլյարովը զանգահարել էին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին: Բրիտանացի նախարարը սկզբում հավատացել է, որ խոսում է Փաշինյանի հետ: Հաջորդ զանգը եղել է հունիսի 13-ին: Պրանկերներն այս անգամ խոսել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ:
ՀՀ իշխանությունն առայժմ հրապարակայնորեն չի արձագանքել կատարվածին: Սակայն նկատենք, որ նման միջադեպերի հետևանքը կարող են լինել տարատեսակ սադրանքները, առավել ևս, երբ նման միջոցառումներն իրենց մեջ լրտեսության որոշակի տարրեր են պարունակում:
Ոլորտի մասնագետները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեսակետ են հայտնել, որ Փաշինյանի անունից զանգերի խնդիրն ավելի շատ հեռախոսազրույցի առաջարկն ընդունող կողմինն է, քանի որ նրանք պետք է ճշտեն՝ իրո՞ք ՀՀ վարչապետի հետ են խոսում, թե՞ ոչ, արժե՞ խոսել, թե՞ ոչ:
Սովորաբար, նաև դիվանագիտական խողովակներով նախապես ճշտում են հեռախոսազրույցի նպատակահարմարությունն ու ժամը: Բայց մյուս կողմից միջազգային ասպարեզում Նիկոլ Փաշինյանի վարկանիշն իրոք բարձր է, և նրա անունը լսելիս նաև արևմտյան պաշտոնյաներն են միանգամից ցանկանում հաղորդակցվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր