Լուսինե Կիրակոսյանին,Գուժ Մանուկյանին ազատում են աշխատանքից, մինչդեռ Մոսկվայում 104 տարեկան դերասանը բեմի վրա մեռավ, մարդիկ պաշտում էին          Իսկ ապագա «պայթյունից» կարող են հրդեհվել ՀՀ-ն, Ադրբեջանը, Թուրքիան, նույնիսկ Իրանը.ՀՀ-ում ցույցերը «Անդրկովկասում ապագա պայթյունի» առաջին զանգն է       Ռուսաստանն աշխարհում առաջատարն է ատոմային էներգիայի զարգացման մեջ    

15 հուն 2018 13:12

Սամվել Բաբայանն ազատ արձակվեց. Տեսանյութ

Սամվել Բաբայանն ազատ արձակվեց. ՏեսանյութՀՀ վճռաբեկ դատարանում ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գործով դատական նիստում հրապարակվեց նրա պաշտպանի բողոքի վերաբերյալ որոշումը:  Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչ դատարանի որոշումը Սամվել Բաբայանի և մյուսների գործով ընդհանուր իրավասության դատարանի վճիռը անփոփոխ թողնելու մասին՝ գործը ուղարկելով նոր քննության:
Վճռաբեկը որոշեց նաև փոխել Բաբայանի կալանքը և ազատել նրան՝ հաշվի առնելով պատգամավորների երաշխավորությունը: Գործով անցնող Սանասար Գաբրիելյանը ևս ազատվեց կալանքից:
Սամվել Բաբայանի և նույն գործով 3 տարով ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ անձնական երաշխավորությամբ էր հանդես եկել Ծառուկյան խմբակցության 12 պատգամավոր: Երաշխավորություն են ներկայացրել ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Արամ Սարգսյանը, Վահան Կարապետյանը, Հրանտ Մադաթյանը, Սերգեյ Բագրատյանը, Արայիկ Աղաբաբյանը, Արարատ Զուրաբյանը, Վարդան Բոստանջյանը, Վահե Էնֆիաջյանը, Տիգրան Ստեփանյանը, Իվետա Տոնոյանը և Արթուր Մանուկյանը:
Ավելի վաղ, անձնական երաշխավորություն էին ներկայացրել «Ելք» խմբակցության երկու պատգամավորի՝ Հովիկ Աղազարյանը ու Սասուն Միքայելյանը:
Սամվել Բաբայանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով ու 190-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 6 տարվա ազատազրկման:
Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ դրդել էր մի խումբ անձանց` նախնականհամաձայնությամբ մասնակցել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ապօրինի կերպով ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն: Նա ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Բաբայանի գործով փաստաբան Ավետիս Քալաշյանը ապրիլի 26-ին դիմել էր ՀՀ վճռաբեկդատարան: Փաստաբանը բողոքարկում է Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների նստավայրի դատարանի դատավճիռը Սամվել Բաբայանին 6 տարվա ազատազրկման դատապարտելու մասին, որը ՀՀ վերաքննիչ դատարանը թողել էր անփոփոխ:
Սանասար Գաբրիելյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբանձանց հետ,նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել ևպահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր: Նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր