Ամբաստանյալի կինը հարվածել է դատական կարգադրիչին. միջադեպ դատական նիստի ժամանակ
![](https://news.am/img/news/45/69/11/default.jpg)
Իսկ պաշտպանները միջնորդություններ են ներկայացրել ամբաստանյալներ Վահան Շիրխանյանի, Վահագն Սալնազարյանի եւ Էդվարդ Ներսիսյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Մեղադրող դատախազը չի առարկել Վահագն Սալնազարյանի եւ Էդվարդ Ներսիսյանի մասով միջնորդությունները:
«Ավելի քան 1.5 տարի շարունակվող դատաքննության ընթացքում ամբաստանյալ Վահագն Սալնազարյանը դրսեւորել է պատշաճ վարքագիծ, բացի այդ՝ ակտիվ դերակատարում չի ունեցել զինված խմբի կազմում: Էդուարդ Ներսիսյանի պարագայում, չնայած դեռ չկան դատաբժշկական փորձաքննության արդյունքները, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ կան առողջական խնդիրներ»,- ասել է նիստը նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը:
Վահան Շիրխանյանի համար ներկայացված միջնորդության դեմ մեղադրողն առարկել է՝ նշելով, որ այն քննարկման ենթակա չէ, քանի որ ամբաստանյալի պաշտպան Հայկ Ալումյանը նիստին ներկա չէ:
Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել է բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության եւ այլ հաստատությունների շենքերի վրա:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 18-ին: