Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են          Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը       Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել    

15 հուն 2018 16:50

Արթուր Ասատրյանը (Դոն Պիպոն) Էջմիածնի հանրահավաքի և Փաշինյանի հայտարարության մասին

Արթուր Ասատրյանը (Դոն Պիպոն) Էջմիածնի հանրահավաքի և Փաշինյանի հայտարարության մասինԵրեկ Էջմիածնում հանրահավաք է տեղի ունեցել Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի` գեներալ Մանվել Գրիգորյանի որդու հրաժարականի պահանջով: Բոլոր մյուս հանրահավաքներից սա տարբերվում էր նրանով, որ դրա կազմակերպիչը, ըստ էության, քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանն է, ով առավել հայտնի է որպես Դոն Պիպո։ Վերջինս փորձեց լրագրողների հետ զրույցում հավատացնել, որ ինքը որևէ կապ չունի դրա հետ, սակայն հանրահավաքին հրավիրված շոու-բիզնեսի «աստղերից» երգչուհի Արմինե Գրիգորյանը, բեմ բարձրանալով, շնորհակալություն հայտնեց, իր խոսքով, պարոն Ասատրյանին իրենց հրապարակում համախմբելու համար։
Դոն Պիպոյի քրեական բանդան հանրահավաքի ժամանակ օգտագործում էր թավշյա հեղափոխության կարգախոսները, խորհրդանիշները, անգամ Նիկոլ Փաշինյանի լուսանկարները։ Հավաքին հրավիրված աստղերը ևս իրենց խոսքում նույնականացնում էին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը և հոգևոր կենտրոն Էջմիածնի հրապարակում տեղի ունեցած քրեական տարրերի հավաքը, որին տարատեսակ մանիպուլյացիաների միջոցով մասնակցում էր քաղաքի բնակչության դժգոհ մասը։ Հրապարակում հավաքին հաջորդել է աստղերի և Դոն Պիպոյի «քեֆ-ուրախությունը» վերջինիս շքեղ տանը, որտեղից հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները հպարտորեն լուսանկարներ են հրապարակել իրենց էջերում։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում երգչուհի Սոնա Շահգելդյանը, ով ևս մասնակից է եղել երեկվա հանրահավաքին, նշեց, որ իրեն ոչ ոք չի հրավիրել, և ինքն այնտեղ էր որպես արտիստ։ «Դուք չգիտե՞ք, որ ես որպես երգչուհի եմ մասնակցում ու ժողովրդի կողքին եմ միշտ։ Եթե նկատել եք, ես գնացել եմ, երգել եմ, իմ գործն արել եմ ու եկել եմ տուն։ Ուրիշ ինչ-որ բան չի եղել։ Ես միշտ դուրս եմ գալիս ու պայքարում եմ իմ ժողովրդի հետ։ Ես դա արել եմ ինձ համար, իմ երեխայի, իմ ապագայի։ Ես դուխով միշտ առաջ եմ գնում»,- մանրամասնեց երգչուհին։
Հանրահավաքին ներկա երգչուհի, դերասանուհի, ծնունդով էջմիածնեցի Արմինե Գրիգորյանը, ով բավական ջերմ լուսանկարներ է հրապարակել Արթուր Ասատրյանի հետ վերջինիս տանը, նշեց՝ ինքը տեղյակ չէ, որ Ասատրյանը քրեական հեղինակություն է։ Երգչուհին տեղյակ չէր նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Էջմիածնում տեղի ունեցածին, անընդունելի էր համարել, որ «քրեածին տարրերը պղծեն սիրո և համերաշխության հեղափոխության խորհրդանիշները և հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում»։
«Ես նրան կյանքում մեկ անգամ եմ տեսել՝ երեկ, իր օջախում։ Ինքը միշտ եղել է շատ հարգված ու հեղինակավոր մարդ։ Ես գիտեմ, որ ինքը եղել է բարերար, և ոչ մի քրեական բան այնտեղ չկար։ Ինչ քրեականի մասին է խոսքը։ Ես միայն տեսնում եմ, թե թերթերով ոնց են իրեն սևացնում։ Իմ աչքով տեսել եմ, որ քրեական հեղինակությունները տենց չեն լինում։ Ինքը բարերար մարդ է, շատ «դոբռի» տղա է։ Էդտեղ ոչ մի քրեական բան չկա։ Նույնիսկ ամոթ է, որ ասում են։ Ես, երբ դեռ Էջմիածնում էի սովորում և ապրում, նրան այնտեղից եմ ճանաչում՝ որպես սպորտսմեն, բարերար տղա, հացուջրով տղա է, կարգին տղա է։ Ես ոչ Կարեն Գրիգորյանին եմ ճանաչել, ոչ էլ Արթուր Ասատրյանին։ Արթուր Ասատրյանը չի կազմակերպել, կան ներդրողներ, ովքեր գալիս են շենացնեն քաղաքը»,- ասաց դերասանուհին։
Գրիգորյանի խոսքով՝ ինքը Էջմիածին է գնացել՝ իմանալով հանդերձ, որ Արթուր Ասատրյանն այնտեղ է։ «Մենք բոլորս Արթուր Ասատրյանի տնից շարժվեցինք հրապարակ։ Երբ ես ասեցի՝ «փառք ու պատիվ Արթուր Ասատրյանին մեզ համախմբելու համար», նկատի ունեի այն պահը, որ մենք նրա տանից ենք շարժվել։ Կապ չունի՝ մարդիկ Արթուրի կողքն են համախմբվել, թե ուրիշի։ Դրսից շատ հայեր են եկել իրենց քաղաքը շենացնելու։ Էջմիածինը բոլորիս քաղաքն է։ Կարեն Գրիգորյանն ինչ մտել է Էջմիածին՝ որպես քաղաքապետ, ես և եղբայրս վերացել ենք որպես երգիչներ։
Մոնոպոլիան էդտեղ էլ է գործել։ Թող իմանան։ Ես քաղաքացու կողքն եմ կանգնել»,- իր խոսքը եզրափակեց Արմինե Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ երեկ Էջմիածնի հրապարակում հանրահավաք է տեղի ունեցել՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր