Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում          Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով       Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին    

15 հուն 2018 21:10

ԿԳ նախարարը՝ ԲՈՀ-ի նոր ղեկավարի նկարների մասին

ԿԳ նախարարը՝ ԲՈՀ-ի նոր ղեկավարի  նկարների մասին
Tert.am-ը գրում է.
Փայլուն գիտնական է, ազատ մարդ, մեր մաթեմատիկայի ոլորտում հսկայական ներդրում արած. կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ Սմբատ Գոգյանի նշանակման շուրջ ոչ միանշանակ արձագանքներին: 
Նախարար Հարությունյանը նշեց, որ եթե ֆեյսբուքյան նկարների հետ կապված են ասում, ապա խնդիրը նրա տարիքն է: 
«Սմբատ Գոգյանը տարիքով փոքր է, և Facebook-ում հայտնվել է պատանեկության տարիներին: Եթե մարդ պատանեկության տարիներին ինչ-ինչ նկարներ է արել, մի քիչ լկստված, մի քիչ չգիտեմ ինչ ձևի, դա չի նշանակում, որ խնդիր է, յուրաքանչյուրիս մոտ նման նկարներ կարող են գտնվել»,-ասաց նա:
Հարցին, թե իսկ ինչո՞ւ են պաշտոնյաները հեռացվում առանց նրանց տեղյակ պահելու, ինչպես ԲՈՀ-ի ղեկավար Լիլիթ Արզումանյանի դեպքում էր, Արայիկ Հարությունյանը հաստատեց, որ նա չի տեղեկացվել և նշեց, որ նախկին ԲՈՀ ղեկավարի հետ դրանից հետո խոսել է:
«Այո, ինքը նախապես չի տեղեկացվել, որը տեխնիկական խնդրի հետ է կապված եղել, որովհետև այնտեղ ժամկետներ կային, որ փոփոխությունները տեղի ունենան: Ես հանդիպել եմ, իրավիճակը հարթված է, նաև կիրակի պետք է հանդիպեմ»,-ասաց նա:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր