Տեսանյութ.Պետությունները թուլանում են անարդարությունից, անարդարությունը ծնում է չարիք          Տեսանյութ.Կասկածներ ունենք, որ Արսեն Չիչյանի սպանությունը կարող էր պատվիրել Մադլեն Սեդրակ Թաշճյանը՝ Սերոբ Տեր Պողոսյանի կինը       Ռուսաստանն ու Ուկրաինան ինքնաթիռներ են ուղարկում Թուրքիա,Հունաստանն էլ կօգնի, եթե խնդրի այդ մասին    

18 հուն 2018 13:00

Միայն Գրիգորյանը չէ, որ պետք է պատասխան տա այս ամենի համար.կարծում եմ` նաև իմացող-թաքցնողները պետք է պատասխանատվություն կրեն

Միայն  Գրիգորյանը չէ, որ պետք է պատասխան տա այս ամենի համար.կարծում եմ` նաև իմացող-թաքցնողները պետք է պատասխանատվություն կրենԲոլորս ցնցված ենք և շոկի մեջ ենք: Կոռուպցիայի և բանակը թալանելու մասին շատ է խոսվել, բայց այս դեպքը, կարծում եմ, տարբերվում է, որովհետև սա կոնկրետ պատերազմական գործողությունների արդյունք դրամահավաքի և անգամ դպրոցներից կազմակերպված աջակցության թալան է, որը մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:


Ըստ նրա` ապրիլյան պատերազմի օրերին Հայաստանում եղել է ոստիկանություն, ԱԱԾ, Պաշտպանության նախարարություն, մարմիններ, որոնք համակարգել են և՛ օգնություն ստանալը, և՛ այն ուղղորդելը, և՛ բաշխելը, հետևաբար` միայն պարոն Գրիգորյանը չէ, որ պետք է պատասխան տա այս ամենի համար:

Նրա կարծիքով` Արմավիրում կան իրավապահ մարմիններ, որոնք կարող էին իմանալ այս ամենի մասին. «Շտապ օգնության մեքենան ասեղ չի, որ տանես, մի տեղ պահես: Ես կարծում եմ` նաև իմացող-թաքցնողները պետք է պատասխանատվություն կրեն»:
Քաղաքական առումով, ինչպես նշեց Է.Մարուքյանը, ՀՀԿ խմբակցությունը (քանի որ Մանվել Գրիգորյանը Հանրապետական կուսակցության անդամ չէ, այլ ՀՀԿ խմբակցության անդամ է) պետք է քաղաքական գնահատական տա և աջակցի իրավապահ մարմիններին, որևէ խաթարող միջամտություն չպետք է լինի դրա հետ կապված:

Է.Մարուքյանը նշեց, որ ակնհայտ է, որ կասկածները եղել են նախկին իշխանությունների օրոք, և պետք է պատասխան տան` ստուգել են, չեն հայտնաբերե՞լ, թե՞ անգործության են մատնված եղել:
Նրա խոսքով` որևէ մեկի ամառանոցում, թույլտվություն ստանալ և խուզարկություն իրականացնել՝ դժվար բան չի եղել, խնդիրը քաղաքական կամքն է, իրավապահների գործողությունները քաղաքական մակարդակով կանգնեցվե՞լ են, թե՞ ոչ:
«Այդտեղ բաներ կան, որ մի մարդու գիտենալով չի,- ասաց Է.Մարուքյանը` նկատելով, որ պարոն Գրիգորյանը չէր կարող միայնակ այդ մեքենաները, արկղերը տանել, վերաբաշխել,- Չպետք է նա միակ մեղավորը լինի, պետք է նաև այլ պատասխանատուներ լինեն»:
Է.Մարուքյանի կարծիքով` քաղաքական իշխանություններն արդեն կրում են պատասխանատվություն այս տեղեկատվության տարածման պահից. «Սա ծանրագույն հարված է ՀՀԿ-ին»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր