Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

18 հուն 2018 14:39

Տարոն Մարգարյանը բարի գործ կաներ, հոր գերեզմանն իրենց գյուղ տեղափոխեր.ՀՀԿ խմբակցություն էլ թող սսկվի

Տարոն Մարգարյանը բարի  գործ կաներ, հոր գերեզմանն իրենց գյուղ տեղափոխեր.ՀՀԿ խմբակցություն էլ թող սսկվիՀՀԿ-ն այսօր հայտարարություն է տարածել Մանվել Գրիգորյանի ձերբակալության մասին՝ գրելով.
 
«Խորը ցավով և զայրույթով ծանոթացանք այն տեսանյութին, որ ներկայացվեց ԱԱԾ կողմից: Դժվար է հավատալ, որ դա իրողություն է: Ապշած և վրդովված ենք, որ մեր իրականության մեջ նման բան առհասարակ հնարավոր է` որևէ մեկի կողմից, առավել ևս՝ Արցախի ազատամարտին ակտիվորեն մասնակցած գեներալի: Սա անընդունելի ու զազրելի է: Հարգելով անմեղության կանխավարկածը` հայտարարում ենք, որ եթե օրենքով սահմանված կարգով հաստատվի այն մեղադրանքը, որը առաջադրվել է Մ. Գրիգորյանին, անկախ նրա վաստակից, նա պետք է պատասխան տա օրենքի առաջ՝ դրա ողջ խստությամբ: Օրենք խախտող յուրաքանչյուր ոք, անկախ նրանից ինչ վաստակ ունի, ինչ պաշտոն է զբաղեցնում կամ զբաղեցրել, կուսակցական է թե ոչ, ԱԺ պատգամավոր է թե ոչ, պետք է պատասխանատվություն կրի օրենքի առջև: Սրանք հերթապահ բառեր կամ մտքեր չեն, սա անվերապահ դիրքորոշում է, հատկապես այն ինչ ներկայացվել է, բացի իրավական ասպեկտից, ունի ընդգծված բարոյական կողմ: Սա հարված է մեր ժողովրդի բարոյական արժեքներին, հայրենիքի պաշտպանության վեհ գաղափարին»:
 
«ՀՀԿ խմբակցությունից ձայն չպետք է լսվի: Լավ կանեն ակվարիում բացեն ու ձուկ պահեն: Սրանք բոլորը խելառ են: Այսքան շփոթվա՞ծ են, որ ոչ ադեկվատ են իրենց պահում: Ձայններդ կտրե՛ք, այդ ամենը դուք եք: Մի՞թե իրենք ոչինչ են իմացել, այ քեզ բան: Սսկվելը լավագույն միջոցն է»,-նման կարծիք  «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ շեշտելով.
 
«Սա համակարգային հանցագործություն է: Դեռ շատ գործեր կբացահայտվեն, այն, թե ինչքան փողեր են պահված: Բա էներգետիկայի ոլորտի այլանդակությունները: Չորս գործով դիմել ենք դատախազություն: ՀԷՑ-ի, գազի, Տարոնի, ապօրինի հարստացված պաշտոնյաների գործը: Ի դեպ, Տարոն Մարգարյանը բարի  գործ կաներ, հոր գերեզմանն իրենց գյուղ տեղափոխեր»:
Արամ Մանուկյանի խոսքով բոլորի մտքին հայհոյելուց բացի այլ բան չի գալիս, բայց այդ ատելությունը կարելի է վերածել ստեղծարար ուժի, դրա համար բոլորը պիտի աջակցեն նոր կառավարությանը»:
Ըստ Արամ Մանուկյանի՝ ոչ ոք չպետք է ինքնագործունեությամբ զբաղվի, բոլոր խնդիրների լուծման համար հարկավոր է ժամանակ տալ իշխանություններին.
«Սա վերաբերում է և կաթողիկոսի հրաժարականը պահանջողներին և տարբեր քաղաքներում ակցիաներ անողներին»:
ՀԱԿ փոխնախագահի խոսքով նոր կառավարությունը բազմաթիվ վտանգների կհանդիպի.
«Դիմացը կանգնած է ոչ թե քաղաքական ուժ, այլ քրեական կապերում ինչ- որ խումբ,  որոնք խելքից դուրս փող ունեն»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր