Վաղը դիմելու ենք ԿԸՀ՝ ընտրության արդյունքները չեղարկելու ու ՔՊ-ի արդյունքները վերանայելու համար          Ընտրությունների արդունքները բացարձակ ընդունելի չեն՝ բռնաճնշումներ, ձերբակալություններ, պատմական զեղծարարություն       Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը    

18 հուն 2018 16:30

Արդյո՞ք Մանվել Գրիգորյանի կինը ինքնասպանություն է գործել

Արդյո՞ք Մանվել Գրիգորյանի կինը  ինքնասպանություն է գործելՄամուլում լուրեր էին տարածվել, որ Մանվել Գրիգորյանի կինը ինքնասպան է եղել:
Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ գնդապետ Նազիկ Ամիրյանի ինքնասպանության մասին լուրը, սակայն հերքվել է:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ԵԿՄ նախկին մամուլի քարտուղար Վարդան Վարդանյանը, ով երեկ աշխատանքից ազատման դիմում է գրել:
Նազիկ Ամիրյանի հեռախոսահամարին պատասխանած կինը ևս ասաց, որ շրջանառող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ 
«Միանգամից ասեմ, որ սուտ է, ես իրեն քիչ առաջ սուրճ եմ տարել»,-ասաց կինը, ով ներկայացավ որպես տնային աշխատող։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր