Սյունիքի ճանապարհը Երևանն է վերահսկելու, ամեն ինչ լինելու է ՀՀ-ի ինքնիշխանության ներքո          Բերման են ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին       Տեսանյութ․Ով ասում է, որ Վեհափառին պետք է Վեհարանից դուրս շպրտել, եկել ուզում էր կնքահարության պատվին արժանանալ, ես արգելեցի իրեն դառնալո կնքահայր    

18 հուն 2018 21:10

«Դոն Պիպո»-ի ձերբակալման որոշումը բողոքարկվել է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը այսօր կքննի «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Ասատրյանի ձերբակալման որոշման դեմ պաշտպանի բերած բողոքը:
«Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեց նաև Արթուր Ասատրյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրությամբ էր հանդես եկել տեղեկացնելով, որ Արթուր Ասատրյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
Նույն քրեական գործով ձերբակալվել են ևս 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ և ենթադրաբար Ասատրյանի թիկնապահներն են և վերջինիս հետ նախնական համաձայնությամբ ապօրինի պահել են հայտնաբերված զենքն ու ռազմամթերքը։
Աղբյուր` Փաստինֆո

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր