Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

19 հուն 2018 12:35

Թուրքական կենտրոնի անդրադարձը Փաշինյանի՝ ՍՈւ-31CM կործանիչի խցիկում արված լուսանկարին

Թուրքական կենտրոնի անդրադարձը Փաշինյանի՝ ՍՈւ-31CM կործանիչի խցիկում արված լուսանկարինErmenihaber.am:
Թուրքական «KAFKASSAM» (Թուրքիայի կովկասյան հետազոտությունների ռազմավարական հետազոտությունների կենտրոն) կայքն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՍՈւ-31 SM կործանիչի օդաչուի խցիկում արված լուսանկարին:
Թուրքական կենտրոնի կայքը, հրապարակելով Փաշինյանի լուսանկարը, զուգահեռ ներկայացրել է Ադրբեջանի դժգոհությունը Փաշինյանի այցի վերաբերյալ:
«Փաշինյանը հունիսի 16-ին այցելել էր Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացված Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղ շրջան:
Ադրբեջանը Փաշինյանի այցը անօրինական է համարել ու խստորեն դատապարտել»,- գրել է կենտրոնի կայքը:
Հոդվածում նշվում է նաև, որ լուսանկարն արվել է Էրեբունիի «ռուս-հայկական համատեղ ռազմաբազայում»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում ՍՈւ-31 SM կործանիչի օդաչուի խցիկից արված նկար էր հրապարակել՝ կցելով հետևյալ գրությունը. «ՍՈւ-31CM. աշխարհի լավագույն կործանիչներից մեկի օդաչուի խցիկում եմ։ Արդեն Երևանում եմ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր