Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

19 հուն 2018 13:09

Ոստիկանությունը զինաթափել է ՊԵԿ նախկին պետին. հայտնաբերվել է զենք-զինամթերք.տեսանյութ

Ոստիկանությունը զինաթափել է ՊԵԿ նախկին պետին. հայտնաբերվել է զենք-զինամթերք.տեսանյութԵրեկ ոստիկանության աշխատակիցները զինաթափել են Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար եւ ՊԵԿ նախկին պետ Հովհաննես Հովսեփյանին. վերջինիս ավտոմեքենաներում հայտնաբերվել է զենք-զինամթերք:
ՀՀ ոստիկանության հասարակայանության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ փոխանցեցին, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Հովհաննես Հովսեփյանը երթեւեկում է թիկնազորով եւ մեքենաներում զենք-զինամթերք կա։
Հունիսի 18-ի գիշերը՝ ժամը 23-ն անց 40-ի սահմաններում, ոստիկանները Կիեւյան եւ Օրբելի փողոցների խաչմերուկում հատուկ գործողություն են իրականացրել։ Մեքենաներում հայտնաբերվել են ինքնաձիգ եւ ատրճանակ, որոնց օրինականությունը ստուգվում է։ Մեքենաները տեղափոխել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Դրանցից երկուսը եղել են փոխարինված համարանիշերով, ինչպես եւ մեքենաներում տեղադրված են եղել հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ, առկայծող փարոսիկներ, նաեւ ռադիոկապի միջոցներ։ Իրավախախտումների փաստերով կազմվել են արձանագրություններ։ Հանգամանքները պարզվում են։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր