Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

19 հուն 2018 14:04

Մանվել Գրիգորյանը հայտնել է, որ որևէ առնչություն չունի նշված ապրանքների հետ և զարմացած է տարածքում դրանց հայտնվելը

Մանվել Գրիգորյանը հայտնել է, որ որևէ առնչություն չունի նշված ապրանքների հետ և զարմացած է տարածքում դրանց հայտնվելըԱզգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորների միության նախագահ Մանվել Գրիգորյանը կասկածյալի կարգավիճակում ներգրավվելուց հետո տվել է համապատասխան ցուցմունքներ: Նրա պաշտպան Կարո Քամալյանի փոխանցմամբ՝ Մանվել Գրիգորյանն իր ցուցմունքում հայտնել է, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հայտնաբերված ապրանքների հետ ինքը որևէ առնչություն չունի:
«Նա հայտնել է, որ որևէ առնչություն չունի նշված ապրանքների հետ և իր համար զարմանալի է, որ այդ ապրանքներն իր սեփականության իրավունքով տարածքում են հայտնաբերվել: Իր ցուցմունքում նա նաև ավելացրել է, որ նշված տարածք ինքն այցելում էր հազվադեպ` տարին 2-3 անգամ»,- նշեց պաշտպան Քամալյանը:

Նա նաև հիշեցրեց, որ Մանվել Գրիգորյանը տառապում է մի շարք ծանր հիվանդություններով՝  թոքի քաղցկեղով վիրահատվել է արտասահմանում, ինչպես նաև շաքարային դիաբետ հիվանդությամբ ունի ինսուլինային կախվածություն. «Երեկ պատգամավորը հարցաքննությունից հետ ստացավ համապատասխան բժշկական օգնություն: Նա նեղ մասնագիտական բժշկական օգնության կարիք ունի»,-նշեց պաշտպանը:
Փաստաբան Արսեն Մկրտչյանը, որը ցանկություն է հայտնել որպես Մանվել Գրիգորյանի պաշտպան ներգրավվել այս գործում, անդրադարձավ  Ազգային ժողովում քննարկվող Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին:
«Այն նույն պատգամավորները, ովքեր անձնական երաշխավորություն են ներկայացրել նույն հոդվածով մեղադրվողների համար, որպեսզի նրանք ազատ արձակվեն կալանքից, այսօր քվեարկում են նույն արարքը կատարելու մեջ կասկածվող Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն կողմ»:
 Հարցին, թե ում նկատի ունի՞, Սեֆիլյանի՞ն, Մկրտչյանն ասաց. «Օրինակ, նաև Սեֆիլյանին, Սամվել Բաբայանին»:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: Հայտնաբերվել է ապօրինի կերպով պահվող մեծ թվով զենք, սնունդ և ռազմամթերք:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր