ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

19 հուն 2018 16:50

Հարկային համաներում կկիրառվի անհուսալի վարկեր ունեցողների համար

ԱԺ քննարկման ներկայացված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների փաթեթով առաջարկվում է բանկերին հնարավորություն տրվի, որ առանց հարկային հետեւանքներ ունենալու ներել ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի տույժ-տուգանքները: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, փաթեթը ներկայացնելիս նշեց Ֆինանսների փոխնախարար Արտակ Պողոսյանը՝ հավելելով, որ  խոսքը մինչեւ մայիսի 31-ը եղած անհուսալի վարկերի մասին է:
Նրա խոսքով, եթե բանկերը գործող կարգավորումներով ներեին մարդկանց տույժ-տուգանքները, նրանց մոտ կառաջանար հարկային պարտավորություններ, դրա համար նրանք խթան չունեին գնալու նման քայլի, իսկ հիմա ստեղծվում է այդպիսի հնարավորությունը:
«Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է, որ այն մարդկանց համար, որոնք մեկ տարում երկու եւ ավելի միատեսակ գույք են օտարել եւ նրանց մոտ ձեւավորվել է ԱԱՀ վճարելու պարտավորություն,  նրանց հնարավորություն է տրվում օրենքն ընդունելուց հետո 90 օրվա ընթացքում վճարել միայն հարկի մայր գումարը եւ ազատվել կուտակված տույժերից ու տուգանքներից, որոնք հաճախ գերազանցում են մայր գումարը:
Բացի այդ, հնարավորություն է տրվում հանրային սննդի ոլորտում ներգրաված տնտեսվարողներին մինչեւ օգոստոսի 20-ը հարկային մարմին ներկայացնեն շրջանառության հարկ վճարելող համարվելու մասին հայտարարություն: Եթե չներկայացնեն, հայտնվելու են ԱԱՀ հարկի եւ գործելու են բարձր հարկային բեռի դաշտում»,-ասաց նփոխնախարարը:
Նույն փաթեթով առաջարկվել է մարդատար մեքենաների ներկրման դեպքում բնապահպանական հարկի բեռը վերանայել եւ միայն շարժիչի հզորությունը հաշվի առնող մոդելից անցում կատարել տվյալ նաեւ մեքենայի տարեթիվը հաշվի առնող մոդելին. «Արդյուքնում մինչեւ վերջին երեք տարին թողարկման տարեթիվ ունեցող մեքենաների համար հարկային բեռը մոտ 4 անգամ նվազելու է: Մնացած մեքենաների գծով բնապահպանական հարկի բեռը կրկնակի քիչ կլինի, քան սահմանված է այսօր»,-ընդգծեց Արտակ Պողոսյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր