ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում          Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել       Ռեստորանում ընթրելիս տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակոց է արձակվել․ կա զոհ    

19 հուն 2018 18:21

Շանթ Հարությունյանը որ դեպքում ազատ կարձակվի․ Շահեն Հարությունյան. տեսանյութ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։
– Շահեն, հեղափոխությունից հետո, այն մարդիկ, ովքեր նախորդ իշխանությունների օրոք իրենց քաղաքական գործունեության արդյունքում անազատության մեջ էին, այս օրերին ազատ են արձակվում։ Արդարության համար պետք է նշել, որ նրանց պաշտպանները մեծ աշխատանք են տանում այդ ուղղությամբ։ Եվ այս ֆոնին Շանթ Հարությունյանի մասով լռություն է։ Ինչո՞ւ։
– Ընդհանրապես, մենք կարծում ենք, որ քաղաքական հայացքներով մարդիկ ավելի շատ պետք է ունենան սկզբունքայնություն։ Կոնկրետ Շանթ Հարությունյանի մասով նա ունի քաղաքական հստակ սկզբունքայնություն։ Կամ նա ազատ կարձակվի 6 տարի պատժաչափը լրանալուց հետո, կամ՝ արդարացման դատավճռով։ Եթե մարդը քաղբանտարկյալ է ճանաչվել երկրի ղեկավար Փաշինյանի կողմից դեռ շատ տարիներ առաջ, ապա արդարացի չէ, որ քաղբանտարկյալին ներում շնորհեն կամ որևէ ստորագրության միջոցով ազատ արձակեն։ Մենք ուրիշ ոչ մի ճանապարհ չենք տեսնում՝ միայն արդարացում, ոչ թե համաներում, վաղաժամ ազատ արձակում և այլն։ Իսկ թե ինչու արդարացում տեղի չի ունենում, չեմ կարող ասել, դա իշխանության դիրքորոշումն է։
-Այս օրերին խոսել եք նրա հետ, ինչպե՞ս է գնահատում երկրում ստեղծված իրավիճակը՝ կոռուպցիայի դեմ պայքարը, ձերբակալությունները, աղմկահարույց բացահայտումները։
-Նրա համար դա ողջունելի է։ Հայաստանում պետք է արմատախիլ անել կոռուպցիան, իշխանատենչությունը, հայրենիքի հանդեպ ատելություն տածող մարդկանց ներկայությունը և բոլոր այն երևույթները, որոնք դեմ են պետական և ազգային շահերին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր